Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելում հետաձգվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը Կնեսետում (խորհրդարան), հայտնում է Jerusalem News Syndicate (JNS)-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։
Ավելի վաղ՝ հունիսի 28-ին, Իսրայելի կառավարությունը կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Կառավարության որոշումից հետո համապատասխան բանաձևը նախատեսվում էր ներկայացնել Կնեսետի քննարկմանը։
JNS-ի տեղեկություններով՝ Իսրայելի կառավարության որոշումն ընդունվել էր զգայուն դիվանագիտական իրավիճակում․ տարածաշրջանում լարվածությունն աճել էր Իրանի հետ հրադադարի խախտման և Պարսից ծոցում շարունակվող հարձակումների ֆոնին։
Բացի այդ, որոշումն ընդունվել էր անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որի ընթացքում Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր արել ապահովել ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը։
Պարբերականը նաև նշում է, որ այս շաբաթվա վերջում Կնեսետը կանցնի ամառային արձակուրդի և մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները նիստեր չի անցկացնի:
Հետևեք մեզ՝ այստեղ



