Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը բաց լինելու և Իրանի նավերի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին։
Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։
«Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն վերականգնում է իրանական շրջափակումը՝ այն ձևաչափով, որով սահմանափակումները վերաբերելու են միայն Իրանի նավերին կամ Իրանի հետ առնչվող հաճախորդներին։ Նա ընդգծել է, որ մյուս բոլոր երկրները կունենան նեղուցից արդար և ազատ օգտվելու հնարավորություն։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ այսուհետ Միացյալ Նահանգները հայտնի կլինի որպես «Հորմուզի նեղուցի պահապան»։
Թրամփի գրառման համաձայն՝ ԱՄՆ-ն պատրաստվում է փոխհատուցում ստանալ նեղուցում անվտանգության ապահովման ծախսերի համար՝ բեռնափոխադրումների 20 տոկոսի չափով։
«Գործընթացը կսկսվի անմիջապես»,- գրել է Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ



