Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում։ Հաղթանակ-Սպանդարյան խաչմերուկում բախվել են թիվ 20 երթուղին սպասարկող «Գազել Նեքսթ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով դեպքի վայրից շտապօգնության մեքենաները տուժածների են տեղափոխել Գյումրի ԲԿ։
ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց՝ ներկա պահին մեկ տուժած է հոսպիտալացվել։
«Տուժածները ստացել են բուժօգնություն, տուն են գնացել, ԲԿ-ում գտնվող քաղաքացին ունի անրակների կոտրվածք։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Խաչատրյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



