Մոր կողմից առևանգված տղան գտնվել է երեք տարի անց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում երեք տարի առաջ անհետացած տղան հայտնաբերվել է Մեքսիկա-ԱՄՆ սահմանը հատելու փորձի ժամանակ, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով New York Post-ին։ Այժմ դեռահասը 14 տարեկան է։
Ըստ հրապարակման՝ երեխայի ծնողները բաժանվել են 2023 թվականին։ Դատարանի որոշմամբ տղայի խնամակալությունը հանձնվել էր հորը, իսկ մայրը իրավունք ուներ հանդիպելու որդու հետ։ 2023 թվականի հունիսին 11-ամյա տղան գիշերել էր մոր տանը՝ Նյու Մեքսիկո նահանգի Ռիո Ռանչո քաղաքում, սակայն հաջորդ օրը երկուսն էլ անհետացել էին։
Երեխայի հայրը և նրա կինը դիմել էին ոստիկանություն և սեփական ուժերով ևս փորձել էին գտնել տղային, սակայն որոնումները շուրջ երեք տարի արդյունք չէին տվել։
Հուլիսի 1-ին ոստիկանության աշխատակիցը զանգահարել է հորը և հայտնել, որ նրա նախկին կինը և որդին ձերբակալվել են Մեքսիկա-ԱՄՆ սահմանը հատելու փորձի ժամանակ։
Հոր խոսքով՝ տղան ֆիզիկապես առողջ է, սակայն հոգեբանական ծանր վիճակում է։
«Նա ֆիզիկապես լավ է, բայց վերջին երեք տարիների ընթացքում շատ ծանր փորձությունների միջով է անցել՝ թե՛ հոգեպես, թե՛ հուզական առումով», – ասել է նա։
Դեռահասը հայտնել է, որ անհետացման տարիներին ապրել է Ավստրիայում, Ալբանիայում և Թուրքիայում։ Նրա ճանապարհորդության փաստաթղթերում վերջին մուտքի կնիքը, ըստ տեղեկությունների, դրվել է Ամստերդամի սահմանային անցակետում։
Տղայի վերջին երեք տարիների կյանքի մյուս մանրամասները դեռևս չեն հրապարակվում։
Հրապարակման համաձայն՝ երեխայի մորը նախատեսվում է արտահանձնել ԱՄՆ՝ հետագա դատավարության համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



