Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիայում ուժեղ շոգը զգալիորեն ազդել է սպառողական վարքագծի վրա․ որոշ ապրանքների պահանջարկը աճել է, մինչդեռ մյուսների վաճառքները կտրուկ նվազել են։ Հունիսի 22-ից 28-ն ընկած շաբաթը, երբ երկիրը տարվա ընթացքում վերապրում էր շոգի երկրորդ ալիքը, ցույց տվեց գնումների կառուցվածքի էական փոփոխություններ, հայտնում է Le Figaro-ն։

NielsenIQ վերլուծական ընկերության տվյալներով, ամենաշատը շահել են հովացման և շոգի դեմ պայքարի հետ կապված կատեգորիաները՝ աճել են պաղպաղակի, օդափոխիչների, արևապաշտպան միջոցների, ջրի և սառը ըմպելիքների վաճառքները։

Միևնույն ժամանակ շատ ավանդական մթերքներ դարձել են պակաս պահանջված։ Վաճառքի ծավալով ամենից նկատելի անկում գրանցած ապրանքների առաջին տասնյակում հայտնվել են այն մթերքները, որոնք սովորաբար այնքան էլ հարմար չեն շոգ եղանակի համար։ Ապուրների վաճառքը նվազել է 16%-ով, թեյինը՝ 12%-ով, իսկ սուրճինը՝ 11%-ով։

Ֆրանսիացիները նաև ավելի հազվադեպ են սկսել գնել քաղցրավենիք․ շաքարի վաճառքը կրճատվել է 20%-ով, շոկոլադե սալիկներինը՝ 20%-ով, իսկ շոկոլադե մածուկներինը՝ 11%-ով։ Շոկոլադի դեպքում նվազումը կապված էր ոչ միայն պահանջարկի անկման հետ․ որոշ առևտրային ցանցեր բարձր ջերմաստիճանի պայմաններում վնասվելու ռիսկի պատճառով ժամանակավորապես դադարեցրել էին այդ ապրանքների առաքումը։

Շոգը հարվածել է նաև այլ կատեգորիաների։ Circana-ի տվյալներով, շաբաթվա ընթացքում քաղցր մթերքների վաճառքներն ընդհանուր առմամբ նվազել են 12,2%-ով։ Հատկապես նկատելի է եղել կոնֆետների (-19%) և աղանդերների (-14,2%) վաճառքների անկումը։

Որոշ ալկոհոլային խմիչքներ նույնպես կորցրել են իրենց ժողովրդականությունը․ բացառությամբ վիսկիի, թունդ խմիչքների վաճառքները նվազել են 25,5%-ով, իսկ լիկյորային գինիներինը՝ 30,6%-ով։ Ֆրանսիացիները նաև սկսել են ավելի քիչ գնել պատրաստում պահանջող մթերքներ․ դրանց վաճառքները նվազել են 18%-ով, քանի որ շոգին սպառողներն ավելի հաճախ ընտրել են սառը ուտեստներ, ինչպիսիք են աղցանները, թաբուլեն և գասպաչոն։

Անակնկալ կերպով վաճառքների անկում գրանցած ապրանքների ցանկում հայտնվել են անգամ բարբեքյուի համար նախատեսված ապրանքները։ Վառման միջոցների վաճառքները նվազել են 30%-ով, իսկ նրբերշիկներինը՝ 12%-ով։

Մանրածախ առևտրի փորձագետ Օլիվիե Դովերը դա բացատրել է նրանով, որ որոշ ամառային ապրանքների պահանջարկն աճում է միայն մինչև ջերմաստիճանի որոշակի մակարդակ։ «Բարբեքյուն, ինչպես և գարեջուրը, սպառվում է այնքան ավելի շատ, որքան բարձր է ջերմաստիճանը, սակայն որոշակի շեմից հետո յուրաքանչյուր հավելյալ աստիճան սկսում է հակառակ ազդեցություն ունենալ։ Պետք է համարձակություն ունենալ, որպեսզի ստվերում 40 աստիճանի պայմաններում նրբերշիկ խորովես», — նշել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք «Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ ՊետրոսյանըԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանԿառավարությունն առաջարկում է վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը Չինաստանի համագործակցությունը այլ երկրների հետ չպետք է ենթարկվի երրորդ կողմերի միջամտության. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ԱՄՆ օրինագծի մասին ԱՄՆ-ն 3 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքները՝ գնաճը զսպելու համար ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն օգնել են լցանավերին Հորմուզի նեղուցով 900 մլն բարել նավթ փոխադրել Ի՞նչ է սպասվում վարկերին ու ավանդներինԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան ԳԴՀ–ն ՀՀ պաշտպանության նախարարությանը 16 ձնագնաց է նվիրել «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան Տղամարդը խոստովանել է յոթ երեխաների մոր սպանությունըՀայաստանի հետ խաղաղությունը բարդ պայքար է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը. Հաջիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»Պուտինը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ և բարձր գնահատել կայացած բանակցությունները Նյու Յորքի քաղաքապետը, որը կողմ է Նեթանյահուի ձերբակալությանը, դեմ չէ նրա այցին Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԹրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սաուդյան Արաբիայում սպառվում են հրթիռներ որսացող միջոցները․ AP Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում գայլերի hարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար է uատկել 49-րդ տիտղոսն ու համաշխարհային ռեկորդներ. Մեսսիի հոբելյանական գոլն օգնեց «Ինտեր Մայամի»-ին նվաճել Չեմպիոնների գավաթը ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԵրևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան Ադրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինԱՄՆ-ում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ Փաշինյան Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին միջուկային պատերազմի ներուժի կուտակման մեջ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Հյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի