Երեւանում 70-անց տղամարդու են վրաերթի ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Երեւանի Բաղրամյան պողոտայում այսօր՝ փետրվարի 20-ին 70-անց տղամարդու են վրաերթի ենթարկել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նա անգիտակից վիճակում է եղել:
Ահազանգը ոստիկանությունը ստացել է 10:30-ին: Վրաերթի ենթարկողը դեպքի վայրում է:



