Մրգավետ գյուղում գետի մեջ նորածնի դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Արարատի մարզի Մրգավետ գյուղում գետի մեջ փետրվարի 19-ին նորածին երեխայի դի է հայտնաբերվել:NEWS.am-ին հայտնի է դարձել` գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում դաշտերի մեջ առկա ջրատարում հայտնաբերվել է նորածնի դի: Ըստ գյուղացիների` նորածինը տղա է եղել: Մեր այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանությունից: Մեզ հետ զրույցում հայտնել են, որ նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեռ հայտնի չէ` նորածինը ինչ հանգամանքներում է հայտնվել ջրատարում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



