Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ են վկայում վերջին դատական որոշումները Հայաստանի քաղաքական կյանքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկողության խորացման մասին քննարկումները վերջին շրջանում նոր թափ են ստացել։ Այդ համատեքստում հերթական աղմկահարույց դեպքը հուլիսի 9-ին կայացած դատական նիստն էր, որի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվեց։ Այս որոշումը շատերի կողմից գնահատվում է ոչ թե որպես իրավական անհրաժեշտություն, այլ որպես քաղաքական հաշվեհարդարի և ընդդիմադիր գործիչներին մեկուսացնելու հերթական քայլ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը, իր կողմնակիցների գնահատմամբ, նույնիսկ իր նկատմամբ հարուցված քրեական գործերի, շինծու մեղադրանքների և քաղաքական հետապնդման պայմաններում շարունակել է գործել բացառապես օրենքի շրջանակներում։ Նա մշտապես ընդգծել է պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքի կարևորությունը՝ չնայած այն համոզմանը, որ դրանք գտնվում են գործող իշխանության ազդեցության ներքո։ Սակայն, նրա այս վարքագծին ի պատասխան, ներկայացվել են ծանր և, նրա պաշտպանների համոզմամբ, անհիմն մեղադրանքներ՝ սահմանադրական կարգի տապալումից մինչև փողերի լվացման հոդվածներ։ 2025 թվականի հունիսին սկսված կալանքը, որը հետագայում փոխարինվեց տնային կալանքով, արդեն հերթական անգամ երկարաձգվում է՝ պահպանելով նաև շփումների և գործունեության տարբեր սահմանափակումները։

Սակայն Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը մեկուսացված դեպք չէ։ Այն, ըստ բազմաթիվ գնահատականների, տեղավորվում է այն ընդհանուր պատկերում, որի շրջանակում իշխանությունները իրավական մեխանիզմներ են կիրառում իրենց հիմնական քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։

Նույն համատեքստում հաճախ հիշատակվում են նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումները, նրա ձերբակալությունն ու այն իրավական ճնշումները, որոնք, ընդդիմադիր շրջանակների համոզմամբ, նպատակ ունեն թուլացնելու ազդեցիկ քաղաքական և հասարակական գործիչների դիրքերը և կանխելու հնարավոր դիմադրությունը։

Նմանատիպ մոտեցման մասին են խոսում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ վերջին զարգացումները։ Քննադատների կարծիքով՝ իշխանությունները գնալով ավելի հաճախ են դիմում իրավական կամայականության՝ սահմանափակելով անգամ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չտալով առողջական, անձնական կամ կենցաղային պատճառներով մեկնել երկրի սահմաններից դուրս։ Նրանց համոզմամբ՝ նման գործելաոճը դարձել է քաղաքական դաշտում վախի մթնոլորտ պահպանելու միջոց։

Այս ամենի ֆոնին առավել մտահոգիչ է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության անկումը։ Իշխանություններին քննադատողները պնդում են, որ այսպես կոչված «սրտի դատավորները» վաղուց այլևս չեն իրականացնում անկախ արդարադատություն։ Նրանց կարծիքով՝ դատարանները հաճախ պարզապես ձևականորեն հաստատում են նախապես ընդունված որոշումները՝ առանց լիարժեք իրավական հիմնավորումների։ Թեև մեղադրող կողմի պահանջների և դատարանի որոշումների միջև երբեմն առկա են որոշակի տարբերություններ, դրանք, ըստ ընդդիմախոսների, չեն փոխում ընդհանուր պատկերը և ընդամենը անկախության արտաքին տպավորություն ստեղծելու փորձ են։

Սամվել Կարապետյանի նկատմամբ շարունակվող սահմանափակումները, նրա կողմնակիցների համոզմամբ, վկայում են իշխանությունների ներքին անհանգստության մասին։ Նրանք վստահ են, որ գործող իշխանությունը վտանգ է տեսնում հասարակական հեղինակություն և քաղաքական ազդեցություն ունեցող առաջնորդների մեջ։ Երբ դատարանները, ըստ այս գնահատականների, ծառայում են ոչ թե օրենքի գերակայությանը, այլ քաղաքական նպատակներին, ապա վտանգված է յուրաքանչյուր քաղաքացու իրավական պաշտպանվածությունը։ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի գործերը նրանց գնահատմամբ ուղերձ են բոլոր նրանց, ովքեր չեն կիսում իշխանության քաղաքական գիծը։ Միևնույն ժամանակ, պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ իրավական կամայականության վրա կառուցված համակարգերը երկարաժամկետ կայունություն չեն ապահովում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի