Նավթի համաշխարհային գները նվազում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են,այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
WTI տեսակի թեթեւ նավթի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 3.67 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 29.64 դոլարի, հայտնում է Gazeta-ն:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտ ամսի ֆյուչերսները՝ մատակարարումների հետ միասին նվազել են 3.7 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 33.01 դոլարի:



