Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 751-Ն որոշման մեջ։

Ներկայում օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանի տարածքում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի կարգը սահմանված է կառավարության թիվ 751Ն որոշմամբ։ Գործող կարգավորմամբ ԱԱՀ-ի վերադարձը հնարավոր է, եթե մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքը գերազանցում է սահմանված նվազագույն շեմը (50 հազար դրամ)։ Գործընթացի կազմակերպումը ներկայում իրականացվում է պետական կառավարման համակարգի միջոցով (մաքսային և ֆինանսների մարմինների ներգրավմամբ), ինչը ենթադրում է փաստաթղթային շրջանառություն, համեմատաբար երկար ժամկետներ և սահմանափակ թվայնացում։ Միաժամանակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ tax free shopping համակարգերի արդյունավետությունը զգալիորեն կախված է նվազագույն գնման շեմից և կառավարման մոդելից։ Հայաստանի գործող շեմը (մոտ 120 եվրոյին համարժեք) ավելի բարձր է, քան բազմաթիվ մրցակից զբոսաշրջային ուղղություններում կիրառվող շեմերը, ինչն էապես սահմանափակում է համակարգի հասանելիությունն ու արդյունավետությունը։ Գործող համակարգում ԱԱՀ վերադարձի գործընթացի միայն պետական կառավարման մոդելը սահմանափակում է դրա օպերատիվությունը և գրավչությունը զբոսաշրջիկների համար։ Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում նվազեցնել նվազագույն շեմը, ներդնել առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի մասնակցությամբ կառավարման մոդել, ապահովել գործընթացի թվայնացում և արագացում։ Հետագայում նախատեսվում է քննարկել նաև գործող կարգավորմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ իրականացնելու, ինչպես նաև փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարի՝ 350 հազար դրամը չգերազանցելու սահմանափակումների վերացման հարցը, եթե փաստացի տվյալները վկայեն, որ նման սահմանափակումների անհրաժեշտությունն այլևս բացակայում է։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավում՝ մանրածախ առևտրի ոլորտի ակտիվացման, ՓՄՁ-ների ներգրավվածության բարձրացման, զբոսաշրջիկների ծախսերի աճի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային և առևտրային գրավչության բարձրացման միջոցով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է իրականում որոշում՝ ով է մեղավոր. վտանգավոր հարց Հայաստանի դատական համակարգինՌուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Ինր փոխարժեքներ են սահմանվել այսօրՀորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի