«Մերսեդես»-ի ապակին կոտրել եւ սրահից գումար է գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 12-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1967 թ. ծնված Հարություն Ն.-ն եւ հայտնել, որ ապակին կոտրել եւ իրենց շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են գումար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 18-ին, ժամը 12.25-ին, Շահումյան փողոցի թիվ 46/1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Սարո Ս.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:



