Մահացել է իտալացի հանրահայտ գրող ու փիլիսոփա Ումբերտո Էկոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻտալացի հանրահայտ գրող ու փիլիսոփա Ումբերտո Էկոն մահացել է փետրվարի 19-ի երեկոյան իր տանը 85 տարեկանում, հայտնում է La Repubblica-ն:
Ումբերտո Էկոն ծնվել է Իտալիայի Ալեսանդրա քաքաքում 1932 թ. հունվարի 5-ին : 1954 թ. ավարտել է Թուրինի համալսարանը, որտեղ միջնադարյան փիլիսոփայություն ու գրականություն էր ուսումնասիրում:
1980 թ. թողարկվել է նրա «Վարդի անունը» վեպը, որը բեսթսելեր է դարձել ու գրողին աշխարհահռչակ դարձրել:
Ումբերտո Էկոն հայտնի է որպես սեմիոտիկայի ոլորտի խոշորագույն հետազոտող, միջնադարյան պատմության մասնագետ, նաև «Ֆուկոյի ճոճանիվը» ու «Կղզին նախօրեին» վեպերի հեղինակ: Նա նաև արժանացել է Մեծ խաչի ու Պատվավոր լեգեոնի կավալերի կոչումներին:
Էկոն համարվում է «բաց ստեղծագործության» տեսության հեղինակը, որի համաձայն ՝ ընթերցողը դառնում է ստեղծագործության համահեղինակը, նաեւ համարվում է հետմոդեռնիզմի հիմնական ներկայացուցիչներից մեկը գրականության ու փիլիսոփայության մեջ:



