Նրա հարսանյաց զգեստը խորանին չհասավ (տեսանյութ)
ՎԻԴԵՈՉկայացած աստղային հարսանիք... Այսպես են մարդիկ վերագրում Նաիրա Մովսիսյանի հարսանիքի չեղյալ հայտարարումը:
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նշանվել էր Վարդգես Մարտիրոսյանի հետ: Սակայն ամիսներ անց լուրեր են տարածվել, որ Նաիրան նշանը ետ է վերադարձրել:

Տեսանյութում Արմնյուզ լրատվական հեռուստաալիքը հարցազրույց է վերցնում դերասանուհուց:

Տարիներ առաջ դերասանուհին բոլորի համար շատ անսպասելի նշանադրվեց, սակայն այդ սիրո պատմությունը չհասավ իր տրամաբանական ավարտին:

Նաիրան հարսանյաց զգեստը պատվիրել էր ժամանակից ավելի շուտ, և նման մեծ աշխատանք կատարելուց հետո, բնականաբար, նա դեն չնետեց այն: Դերասանուհին որոշեց մի փոքր ձևափոխել այն և կրել ԱՄՆ-ում:

Նաիրան այդքան էլ չընկճվեց այդ դեպքից հետո և իրեն ամբողջովին նվիրեց իր աշխատանքին:

Այժմ տարիներ են անցել այս պատմությունից, սակայն դեռևս այն հիշվում և բազմաթիվ կարծիքներ են առաջանում:




