Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մենք» ազգային պարի երեխաների խումբը տոնում է 5-ամյակը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հուլիսի 5-ին կայացավ «Մենք» ազգային պարի երեխաների խմբի «Մենքի մանկտիք» խորագրով մենահամերգը՝ նվիրված խմբի 5-ամյակին։

Համերգի ընթացքում հանդես եկան «Մենք»-ի Երևանի խմբերի սաները, ինչպես նաև Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի մասնաճյուղի երեխաները՝ հանդիսատեսին ներկայացնելով հայկական ավանդական պարերի բազմազանությունն ու գեղեցկությունը։

 

«Երեխաներին մշակույթին մոտ պահելով՝ ավելի մոտ եք պահում Արարատին, Արցախին, Մուշին և մեր բոլոր ինքնաճանաչողության արժեքներին»,- ծնողներին դիմելով՝ շեշտեց խմբի պարուսույց Աշոտ Առաքելյանը: Նրա համոզմամբ՝ երեխաներին ազգային մշակույթին հաղորդակից դարձնելով է միայն հնարավոր ունենալ ճիշտ կրթված սերունդ:

«Ուժեղանալու տեղ դեռ ունենք և անպայման կուժեղանանք, բայց հասել ենք մի աստիճանի, որտեղ արդեն կարող ենք հպարտությամբ ասել, որ արհեստավարժ խումբ ունենք»,- իր շնորհավորական խոսքում նշեց «Մենք»-ի հիմնադիր, պարուսույց Ստեփան Թորոյանը:

Համերգը ոչ միայն հնգամյա ճանապարհի մասին հաշվետվություն էր, այլև տարբեր կառույցների և կազմակերպությունների սաներին ազգային մշակույթի շուրջ համախմբելու փորձ: Խմբի նախաձեռնությամբ համերգին՝ որպես հատուկ հյուրեր, հրավիրված էին մի շարք համայնքների սոցիալական և կրթական կազմակերպությունների երեխաներ, որոնց համար մշակութային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները հաճախ սահմանափակ են։

«Մենք»-ի համար սա այն գաղափարի շարունակությունն է, որ մշակույթը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի։

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ «Մենք»-ի առաքելությունը միայն ազգային պարի ուսուցումը չէ։ Խումբը ձգտում է ստեղծել այնպիսի մշակութային միջավայր, որտեղ երեխաները կարող են ճանաչել իրենց արմատները, ձեռք բերել բեմական փորձ, ձևավորել ընկերական կապեր և միասին ապրել հայկական մշակույթը։

«Մենք» ազգային պարի խումբը հիմնադրվել է 2012 թվականին Ստեփան Թորոյանի կողմից՝ հայկական ավանդական պարի ուսումնասիրման, պահպանման և հանրահռչակման նպատակով։ Ինչպես նշեց Ստեփան Թորոյանը, այս պահին «Մենք»-ի՝ խոյի և գեղարդի նշանով նարնջագույն դրոշի ներքո արդեն 12 պրոֆեսիոնալ և սիրողական խումբ է գործում Երևանում և մարզերում՝ ազգային պարը նախընտրող 5-80 տարեկանների համար:

 

Համերգի ավարտին դահլիճը վեր էր ածվել մի մեծ բեմահարթակի, իսկ ազգային մշակույթը սիրող և գնահատող հանդիսատեսը դարձել էր համերգի մասնակից և ինքնամոռաց պարում էր հայկական զուռնայի և կոպալի խրոխտ հնչյունների ներքո:

Հետևեք մեզ՝ այստեղ

Կրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»