Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Մեղվաբուծության մասին» օրենքում։ Օրենքն ընդունվել է 2009 թվականին, սակայն դրանից ի վեր ոլորտում տեղի են ունեցել էական փոփոխություններ և զարգացումներ, որոնք պայմանավորել են գործող օրենսդրության վերանայման և կատարելագործման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, օրենքում լիազոր մարմնի վերաբերյալ առկա ձևակերպումները այլևս չեն համապատասխանում Հայաստանի կառավարության ներկայիս կառուցվածքին և գործառույթների բաշխմանը։ Բացի այդ, օրենքի մի շարք դրույթներ շարադրված են ընդհանուր և ոչ բավարար հստակությամբ, ինչը սահմանափակում է ոլորտի գործունեության արդյունավետ կարգավորման և պետական կառավարման լիարժեք իրականացման հնարավորությունները։

Միաժամանակ, մեղվաբուծությունը Հայաստանում անասնաբուծության կարևոր և հեռանկարային ճյուղերից մեկն է, որն ունի ինչպես գյուղատնտեսական արտադրության զարգացման, այնպես էլ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական կայունության ապահովման համար կարևոր նշանակություն։ Հետևաբար՝ ոլորտի իրավական կարգավորումների արդիականացումն ու հստակեցումը կնպաստեն մեղվաբուծության զարգացմանը, տեղական արտադրության խթանմանը, արտադրանքի մրցունակության բարձրացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։

Օրենքի նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ոլորտի համար պատասխանատու պետական լիազոր մարմինը, որի միջոցով կիրականացվի մեղվաբուծության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության ձևավորումն ու իրականացումը, ինչպես նաև ոլորտի զարգացմանը և խթանմանը միտված ծրագրերի մշակումը և իրականացումը։

Միաժամանակ, օրենքի նախագծով նախատեսվում է լրացնել նոր հոդվածներ, որոնք վերաբերում են մեղվանոցների գործունեության կարգավորմանը, մեղվափեթակների հաշվառմանը և մեղվաբուծության ոլորտում վերահսկողության իրականացմանը։ Բացի այդ, մի շարք հասկացությունների ներառումը հնարավորություն կտա առավել հստակ սահմանել մեղվանոցներում իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքների բնույթը, ինչպես նաև կնպաստի ոլորտում գիտահետազոտական գործունեության զարգացմանը։

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի մեղվաբուծության ոլորտի համար պատասխանատու պետական լիազոր մարմինը, կկատարելագործվի ոլորտը կարգավորող իրավական դաշտը և կսահմանվեն մեղվաբուծության ոլորտում վերահսկողության իրականացման առավել հստակ մեխանիզմներ, կճշգրտվի մեղվանոցներում իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքների բնույթը և դրանց իրականացման շրջանակները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի