Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 ոսկե կանոն միշտ անթերի տեսք ունենալու համար

ԼԱՅՖ

Արտաքին տեսքը կարող է շատ բան ասել կնոջ ֆիզիկական և հոգեկան առողջության մասին: Ինչպե՞ս կարելի է միշտ  անթերի տեսք ունենալ:

1. Գեղեցկությունը ներսից է սկսվում

Բավական է նայել մի քանի ժամ առաջ ճյուղից պոկված խնձորին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր մաշկի հետ: Խնձորը գեղեցիկ է արտաքուստ, սակայն որոշ ժամանակ անց այն սկսում է ներսից փչանալ: Այդպես էլ մեր մաշկը… գեղեցիկ է դրսից, սակայն ներսից այն չէ: Պետք չէ մեղքը բարդել քսուքի վրա՝ մտածելով, թե այն անհրաժեշտ ազդեցությունը չի թողնում: Մտածեք՝ արդյոք օրվա ընթացքում բավականաչափ հեղուկ օգտագործո՞ւմ եք: Մարդ օրական պետք է խմի 2 լիտր հեղուկ:

2. Շարժումը կյանք է

Հնարավո՞ր է արդյոք վնասակար նյութերը օրգանիզմից հեռացնել կոսմետիկ միջոցներով: Իսկ ահա քրտինքը դա կարող է անել: Ամիսը մեկ անգամ շոգեբաղնիք հաճախելը մաքրում է ներսից: Անհրաժեշտ է ֆիզիկական վարժություններ կատարել, որոնք կօգնեն թարմ և գեղեցիկ տեսք ունենալ առանց կոսմետիկ միջոցների:

3. Մրգերը վիտամինների հիմնական աղբյուրն են

Ամառը ստամոքսին հանգիստ պարգևելու հիանալի ժամանակ է: Սեզոնային մրգերը կարող են փոխարինել հագեցած ճաշին և ընթրիքին:  Իսկ տարվա մնացած եղանակներին շոկոլադը և  թխվածքաբլիթները հաճախ փոխարինեք չրերով և ընկուզեղենով:

4. Մերսում

Մերսումը շատ օգտակար է: Եթե հնարավորություն չունեք այն վայելելու Շրի-Լանկայի կամ Մարոկկոյի հանգստյան վայրերում, ապա կարող եք դա անել տեղական լողափերին կամ մերսման սրահներում:

5. Հարթությունը գեղեցկության գրավականն է

Գեղեցկության գլխավոր կանոններից մեկը ժամանակին մազահանումն է: Իդեալական հարթ մաշկի գաղտնիքը անցանկալի մազերի հեռացումը չէ, այլ պրոցեդուրայից հետո դրա խոնավացումը: Լավ խոնավացրած մաշկը չի անհանգստացնի թեփոտությամբ, գրգռվածությամբ և կարմրությամբ:

Մեր ժամանակներում կոսմետիկ միջոցներ արտադրողները կանանց մաշկի փափկացնող միջոցների լայն ընտրանի են առաջարկում: Գելեր, փրփուրներ, լոսյոններ, քսուքներ. այս ամենը գեղեցիկ մաշկի համար պայքարի ձեր հիանալի դաշնակիցներն են:

6. Շատ կարևոր է պեդիկյուրը

Դուք սովորաբար պեդիկյուր ամիսը մե՞կ անգամ եք անում: Դա բավական չէ, քանի որ ոտնաթաթերի մաշկն ավելի արագ է կոպտանում: Անհրաժեշտ է չմոռանալ՝ ամեն օր առավոտյան և երեկոյան պետք է խոնավացնել ոտնաթաթերի մաշկը:

7. Ազատվել ավելորդություններից

Մաշկի չորացած բջիջներ: Ամեն երկու օրը մեկ անհրաժեշտ է դրանցից ազատվել  սկրաբով: Միայն այդ դեպքում մաշկը հարթ տեսք կունենա և կփայլի թարմությամբ:

8. Ձյունաճերմակ ժպիտ

Հնարավո՞ր է արդյոք գեղեցիկ տեսք ունենալ առանց գեղեցիկ ատամների: Ամեն օր մենք ատամների էմալը քայքայող սնունդ ենք ընդունում: Ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Անհրաժեշտ է այնպիսի մածուկ ձեռք բերել, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, ատամնափութից և լնդերի արնահոսությունից: Եվ, իհարկե, պետք չէ մոռանալ ժամանակին այցելել ատամնաբույժին:

9. Իդեալական մազեր

Մազերը գեղեցկության կարևոր գրավականն են: Որպեսզի մազերը ձեզ ուրախացնեն գեղեցկությամբ և առողջ տեսքով, հարկավոր է ամեն օր հոգ տանել դրանց մասին: Նախապատվությունը տվեք միայն այն միջոցներին, որոնք համապատասխանում են ձեզ: Չմոռանաք մազերի համար նախատեսված դիմակների և բնական բաղադրիչների մասին:

Իհարկե, հնարավոր չէ հրաժարվել մազերի ջերմային հարդարումից, սակայն որքան հնարավոր է՝ քիչ օգտագործեք ֆեն և մազերի արդուկ: Ավելի հաճախ սանրեք մազերը, քանի որ այն համարվում է մազերի մերսում, խթանում է արյան շրջանառությանը:

10. Վառ գույները լավ տրամադրության գրավականն են

Ձեր զգեստապահարանում գերակայում են մռայլ գույնե՞րը: Անհրաժեշտ է շտապ գնումների գնալ: Վառ հագուստը շրջապատի ուշադրությունը կհրավիրի ձեզ վրա և կբարձրացնի տրամադրությունը:  Ինչպես հայտնի է, բարձր տրամադրությունը դեպի գեղեցկություն և առողջություն տանող ամենակարճ ճանապարհն է:

Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա Սողոմոնյան