Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ստացել է Հայաստանի կառավարության ֆինանսական հաստատումը, և առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կորոշվի դրա իրականացման հստակ ձևաչափը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 6-ին գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է, որ կայարանի կառուցման նախագիծն ու նախահաշիվն արդեն պատրաստ են, և այն գործադիրի կողմից հաստատված ենթակառուցվածքային խոշոր փաթեթի ամենահասուն ու իրականացմանը մոտ գտնվող կոմպոնենտն է։

«Երևան քաղաքի երեք ծրագրերով հաստատել է 650 մլն դոլարի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք ուղղվում են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցմանը, մետրոպոլիտենի ամբողջական ենթակառուցվածքի ամբողջական արդիականացմանը, վերգետնյա տրանսպորտի վերջին փուլի էլեկտրական ավտոբուսների գնմանը, երկու դեպոների նորոգմանը, առանձնացված գծերի ներդրմանը և այստեղ ունենք նաև մի կարևոր կոմպոնենտ Դալմայի այգիների կառուցմանը»,- ասել է քաղաքապետը։

Ըստ Ավինյանի՝ Աջափնյակի կայարանի կառուցման մասով քաղաքային իշխանությունների համար առաջնային գործոնը ժամանակն է, քանի որ նախագիծը տասնամյակներով ձգձգվել է, և երկրից վերացել է նման խոշոր ինժեներական ծրագրերի կառավարման փորձառությունը։ Աշխատանքների արագությունն ու որակն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու ներգրավել միջազգային փորձ ունեցող շինարար-կառուցապատող և տեխնիկական հսկողություն իրականացնող ինժեներ։

«Առաջին հերթին մենք պատվիրել ենք նախագիծ և այսօր ունենք Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծ և նախահաշիվ, բայց նաև պետք է հասկանալ, որ որևէ մի ծրագիր, որ չես իրականացնում տասնամյակներով, դրա գիտելիքը և դրա կառավարման կարողությունը վերանում է երկրից, և մեր ձգձգումները միայն այս խնդրի հետ են կապված։ Մենք, կարելի է ասել, ընդհանրապես չունենք կարողություն այս տեսակ ծրագրեր իրականացնելու, բայց այս կարողությունը նաև այս պրոցեսում որոշ չափով կառուցել ենք և շարունակելու ենք կառուցել։ Ամենակարևոր գործոնը մեզ համար ժամանակն է։ Այս բոլոր ծրագրերում ժամանակից ավելի կարևոր գործոն մեր համար չկա։ Այո՛, փողը կա»,- ասել է Ավինյանը։

Առաջիկա երկու ամսում քաղաքապետարանը պետք է պատասխանի այն հարցին, թե արդյոք հնարավոր է նախագիծն առաջ տանել միջազգային ֆինանսական գործընկերներից մեկի հետ, թե պետք է անցնել ուղիղ բյուջետային ֆինանսավորման, որի գործիքակազմը ֆինանսների նախարարությունն ունի։ Ավինյանը հանձնարարել է հստակեցնել միջազգային գործընկերոջ վերջնական դիրքորոշման ժամկետները, որպեսզի հստակեցվեն օտարումների և գնումների իրավական ընթացակարգերը և բացառվեն ժամանակի անհարկի կորուստները։

Հետևեք մեզ՝ այստեղ

ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Աշնան վատ օրերը. ինչ զգուշացում ունեն հորոսկոպի նշաններըԹրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով