Արմավիրցի ՀՀԿ-ական երիտասարդները գրքեր են նվիրել համաքաղաքացիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 19-ին անցկացվել է «Նվիրիր գիրք անծանոթին» խորագրով ակցիա, որի շրջանակներում երիտասարդ ՀՀԿ-ականները իրենց կարդացած գրքերից նվիրեցին համաքաղաքացիներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, օրը հիշարժան դարձնելու և ընթերցասիրության նկատմամբ արժևորող վերաբերմունք զարգացնելու նպատակով Արմավիր քաղաքի տարբեր հատվածներում գիրք նվիրելուն զուգահեռ ՀՀԿ-ական երիտասարդները անցորդների համար արտասանել են Հովհաննես Թումանյանի քառյակներից, քանի որ օրը համընկնում է ամենայն հայոց բանաստեղծի 147-ամյակի հետ:



