Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է։ Սակայն այս տարվա հուլիսի 5-ը դժվար է լիովին տոնական համարել, քանի որ այն ստվերվել է Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ի որոշմամբ։

Սահմանադրական դատարանի առաքելությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության գերակայության ապահովումն ու սահմանադրական կարգի պաշտպանությունն է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 162 և 164)։ Երեկ ՍԴ-ն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով հաստատվեցին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները։

Այդ որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չմտավ Ազգային ժողով, չնայած՝ մինչև որոշ ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը, այն գտնվում էր անցողիկ 4 տոկոսի շեմի վերևում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել մի քանի ընտրատեղամասերի արդյունքները, սակայն չի նշանակել վերաքվեարկություն, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածին։ Արդյունքում ոտնահարվեցին ոչ միայն այդ քաղաքական ուժի, այլև հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքները (ՀՀ Սահմանադրություն, հոդված 7՝ ազատ, հավասար և ուղղակի ընտրությունների սկզբունքը)։ Ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը լրջորեն խաթարվեց։

Սահմանադրական դատարանը պետք է լիներ վերջին սահմանադրական ատյանը, որը կկանգնեցներ հնարավոր խախտումների ճանապարհին և կվերականգներ ընտրական արդարությունը՝ ապահովելով արդյունավետ իրավական պաշտպանություն (ՀՀ Սահմանադրություն, հոդված 61)։ Փոխարենը, որոշումը հաստատեց գործող ստատուս քվոն՝ առաջացնելով լուրջ հարցեր դատարանի անկախության և Սահմանադրությանը հավատարմության վերաբերյալ։

Սահմանադրությունը չի պաշտպանվում միայն տոնական ուղերձներով կամ հանդիսավոր հայտարարություններով։ Այն պաշտպանվում է անկախ դատական ինստիտուտներով, ազատ ու արդար ընտրություններով և պետական մարմիններով, որոնք հավատարիմ են մնում սահմանադրական առաքելությանը։ Երբ այդ ինստիտուտները չեն կարողանում լիովին ապահովել Սահմանադրության գերակայությունը, վտանգվում է ոչ միայն իրավական պետությունը, այլև ժողովրդավարության հիմքը։

Այսօր Սահմանադրության օրն է։ Սակայն հուլիսի 4-ի որոշումից հետո առավել քան երբևէ արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել հենց այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պահպանությունը։ Այս մարտահրավերը պահանջում է ընդդիմության համախմբում և հանրային-քաղաքական պայքար՝ ի շահ իրական ժողովրդավարության և Սահմանադրության գերակայության»,-գրել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ