Երևան, 23.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԿԺԴՀ Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» նոր էսկադրային ականակրի (էսմինեցի) մարտական համակարգերի փորձարկումների անցկացմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն հաղորդագրության՝ փորձարկումներն անցկացվել են մարտականին մոտ պայմաններում նավի սպառազինության տարբեր համակարգերի հզորությունն ու կիրառելիությունը գնահատելու համար։ Նախքան ստուգումների սկսվելը երկրի ղեկավարը լսել է սպառազինության համակարգերի քննարկման խմբի անդամների զեկույցը նավի մարտունակության գնահատման փուլային ծրագրերի մասին։ Փորձարկումների ընթացքում ստուգվել են թիրախների որոնման, տեղեկատվության մշակման հարցում էսկադրային ականակրի կարողությունները և ինտեգրված կրակային համակարգի աշխատանքը։

Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ այս փուլը պատասխանատու ստուգում է էսկադրային ականակրի հականավային, հականավասուզանավային, հակաօդային և ռազմավարական հարվածային համալիրների հուսալիությունը պարզելու համար։ ԿԺԴՀ առաջնորդը նշել է, որ սպառազինությունների մշակման ընթացիկ միտումները հաստատում են սեփական օրինակով ռազմածովային ուժերի մարտական համակարգերի ստեղծման ներուժը, ինչը թույլ է տալիս որակապես փոխել բանակի ռազմավարական պատրաստվածությունը։

Ստուգման արդյունքներով Կիմ Չեն Ընը նախանշել է տարբեր վերջրյա և ստորջրյա մարտական համակարգերի ստեղծման ու պետական պաշտպանության ամրապնդմանն ուղղված կուսակցության ռազմավարական կուրսի շրջանակներում դրանք մարտական հերթապահության ջրատարածքներում տեղակայելու փուլային խնդիրները։ Նա կոչ է արել արագացնել հուսալի զսպման ուժերի պահպանման և մեծացման ուղղությամբ աշխատանքները։

Հատուկ ուշադրություն է դարձվել Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտկոմի իններորդ գումարման II պլենումի որոշումների կատարմանը, որոնք վերաբերում են ռազմածովային նավատորմի բազաների կառուցմանը և նավաշինարանների արտադրողականության բարձրացմանը։ Կիմ Չեն Ընը կարգադրել է երկու ամսվա ընթացքում ավարտել «Կան Գոն» էսկադրային ականակրի փորձարկումները և այն ընդգրկել ՌԾՈՒ-ի մարտական կազմում՝ վճռականություն հայտնելով պետական միջոցներ ձեռնարկել նավատորմի ամրապնդման համար, որն առանցքային դեր է խաղում ծովում սուվերենության (ինքնիշխանության) պաշտպանության գործում։

ԿԺԴՀ ղեկավարը նաև խորհրդակցություն է անցկացրել նավաշինության զարգացման հարցերի շուրջ՝ կոչ անելով հետազոտական հիմնարկներին նոր հաջողությունների հասնել հզոր բանակ կառուցելու կուսակցության կուրսի իրականացման գործում։ Երկրի առաջնորդը մատնանշել է նավային և տախտակամածային սպառազինությունների մշակողների «պատմական խնդիրը» պետության պաշտպանունակության ամրապնդման գործում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Հնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համարՕդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը ՀայաստանումԴատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով