Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

vesti.ru–ն «Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի և որոշ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության ամբողջական ոլորտներ կարող են կորցնել իրենց դիրքերը, իսկ մի շարք ձեռնարկություններ կարող են սնանկանալ։ Այդ կանխատեսումն է vesti.ru լրատվական գործակալությանը տված հարցազրույցում արել Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի միջազգային բիզնեսի ամբիոնի դոցենտ Անաստասիա Պրիկլադովան։

Նա նշել է, որ Հայաստանի ամբողջ տնտեսությունը փլուզման վտանգի տակ չէ, վտանգի տակ է միայն գյուղատնտեսական ոլորտը։ «Եթե խոսքը երկարաժամկետ հեռանկարի մասին է, ապա դա միայն կոնկրետ մրգի և բանջարեղենի մշակությանն ու ձկնաբուծական ձեռնարկություններին չի վերաբերում։ Կան նաև դրանց հետ կապված ոլորտներ, այն է՝ բեռնափոխադրումները, հումքի, ձկան կերերի և պարարտանյութերի մատակարարները։ Հետևաբար, իհարկե, տնտեսությունը կարող է չփլուզվել գլոբալ մակարդակով, բայց երկարաժամկետ հեռանկարում ամբողջական ոլորտներ կարող են պարզապես կորցնել իրենց դիրքերը, կլինի բիզնեսի սնանկացում և, հետևաբար, սթրես տնտեսության մեջ և, ընդհանուր առմամբ, սոցիալական ոլորտում», - նշել է փորձագետը։

Պրիկլադովան նաև ասել է, որ դեպի Ռուսաստան մատակարարումների սահմանափակումների պատճառով Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի ավելի քան 2 %-ը։ Նրա կարծիքով, վնասը շատ ավելի մեծ կլինի այն պատճառով, որ սահմանափակումները մտցվել են համապատասխան ապրանքների սեզոնի գագաթնակետին, այլ ոչ թե ձմռանը։

Փորձագետը նաև կասկածներ է հայտնել, որ Հայաստանը կկարողանա իր ուշադրությունը կենտրոնացնել ՏՏ ոլորտի զարգացման վրա և դառնալ տեխնոլոգիական հզորություն։ Պրիկլադովան կարծում է, որ նույնիսկ Արևմուտքի աջակցությունը չի լուծի խնդիրները։ «Հնարավոր է, որ նման դիրքորոշում է տարածվում Հայաստանում, բայց, հասկանալիորեն, քիչ հավանական է, որ գյուղացին սկսի աշխատել ՏՏ ոլորտում կամ դառնա ինժեներ։ Գործազրկությունը կդառնա խնդիր։ Իհարկե, ներդրումներ կարող են լինել, և հնարավոր է, որ լինեն։ Եթե Հայաստանը կողմնորոշվի դեպի արևմտյան շուկաներ, ապա արևմտյան ներդրումներ կլինեն, բայց, միևնույնն է, դա խնդիրները չի լուծի», նշել է Պրիկլադովան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթել