Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուրեմն, մինչ ՍԴ- ում վիճարկվում էին հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, մինչ ընդդիմության ներկայացուցիչները քարը քարի վրա չէին թողնում Բարձր դատարանում, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն պաշտոններ էին բաժանում: Կներեք, որ իշխանության միջանցքներում դեֆիցիտ բառ գործածենք, բայց տարրական պարկեշտությունը հուշում է, որ նախ՝ պետք էր սպասել ՍԴ որոշմանը:

Չնայած, ում մասին կամ ում ենք սա ասում: Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ քվեարկության արդյունքների հազիվ 10-20 տոկոսն էր հայտնի, կեսգիշերից քիչ անց ելավ ու իրեն հաղթած հռչակեց: Ըստ երևույթին, հիմա էլ նույն սկզբունքն է գործում, այսինքն՝ երևի վստահ է, որ ՍԴ-ն, ԿԸՀ-ի պես, իր ուզածով է շարժվելու (Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ, կարծում ենք, պետք է որ վիրավորական համարեն Փաշինյանի նման կարծիքը, բայց վերջինիս պահվածքը հենց նման վերաբերմունքի մասին է խոսում)։ Կամ պարզապես ուզում է ցույց տալ, թե ինքն այնքան վստահ է ընտրությունների «փառահեղ» ընթացքի վրա, որ ՍԴ որոշմանը սպասելու կարիք չունի:

Բայց սա էլ դեռ մի կողմ: Պաշտոնների թեկնածուներ են «ընտրում», թող «ընտրեն»: Ի վերջո, հանրության համար բացարձակ էական չէ՝ որ պաշտոնում որ քպականը կնշանակվի: Այնտեղ ամեն ինչ որոշում է մեկ մարդ: Բայց այստեղ այլ՝ ոչ պակաս էական հանգամանք կա, որին արժե ուշադրություն դարձնել:

Ի մասնավորի, երբ փորձում ես հասկանալ, թե ի՞նչ արժանիքների համար են այսինչին որոշել ԱԺ նախագահի կամ փոխնախագահի աթոռին նստեցնել, կամ այլ պաշտոնի նշանակել, ակնհայտ են դառնում որոշակի օրինաչափություններ, որոնցով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը: Ճիշտ է, նախօրեին նա դեմքի գրեթե անկեղծ արտահայտությամբ (քիչ էր մնում՝ հավատայինք) համոզում էր, թե այդ առաջադրումների և «ընտրությունների» հետ ինքը կապ չունի, ավելին՝ նույնիսկ տեղյակ էլ չի լինում, թե ովքեր են առաջադրվում, քննարկմանն էլ պարզապես մասնակցում է որպես լուռ դիտորդ, բայց, անկեղծ ասած, դժվար է հավատալ, որ ՔՊում Նիկոլ Փաշինյանից զատ որևէ մեկը կարող է ինքնուրույն որոշում կայացնել, քվեարկել, առավել ևս՝ առաջադրվել:

Իսկ հիմնական օրինաչափությունը կամ մոտեցումն այն է, թե նրա քաղաքական շրջապատից ով է իրեն շատ ավելի «ցույց տվել»: Չէ, օրենսդրական նախաձեռնությունների կամ, ընդհանրապես, աշխատանքի մեջ արդյունավետության մասին չէ խոսքը, այլ կոնկրետ նեղ կուսակցական, նեղ քաղաքական «դրսևորման»:

Այսինքն, ով ավելի բարձր է հավատարմություն ցույց տվել «շեֆին», ով ավելի ուժգին ու գռեհիկ է վիրավորել ընդդիմադիրներին ու ընդդիմախոսներին, ով իրեն ավելի ագրեսիվ ու անթույլատրելի է պահել, նրանք էլ ստացել են նոր պաշտոններ: Ուշադրություն դարձրեք առաջադրվածներին, բոլորն էլ ուղղակիորեն տեղավորվում են այս «օրինաչափության» մեջ:

Ի դեպ, պատահական չէր, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ քպականներն էլ առանձնահատուկ եռանդով էին պաշտպանում Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, նույնիսկ մեջբերումներ էին անում, էլ ավելի մոլեգին էին հարձակվում ընդդիմադիրների վրա, առանձնահատուկ պաթոսով էին արտաբերում «շեֆի» ձևակերպումները ընդդիմադիր առաջնորդների կամ, ընդհանրապես, ընդդիմության հասցեին: Դե, ցուցակում տեղ գրավելու, ապա և պաշտոններ ստանալու խնդիր կար: Բայց, դե, պաշտոններն էլ անսահմանափակ չեն: Հա, ՍԴ-ն էլ միայն այսօր է որոշում կայացնելու...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԵրևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ