Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հանրային ծավալուն հայտարարությամբ՝ անդրադառնալով երկրում ստեղծված ճգնաժամային բարոյահոգեբանական մթնոլորտին և տնտեսական համակարգին սպառնացող անմիջական վտանգներին։

Անցած ընտրական գործընթացներից հետո Հայաստանում սպասվող ներքին կայունության, հանդարտության և հանրային համերաշխության փոխարեն արձանագրվում է լիակատար հակառակ պատկերը, որն է՛լ ավելի է խորացնում հասարակության ներսում առկա վտանգավոր պառակտումը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հայտարարության մեջ փաստում է, որ հետընտրական իրականությունը բնութագրվում է չարության, լարվածության և ժողովրդից կտրվածության աճով։ Քաղաքական գործիչը հայտնում է, որ ընտրություններին հաջորդած օրերին իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Հիսուս Քրիստոսի արձանի շինհրապարակում, ինչը հնարավորություն է տվել որոշակիորեն կտրվելու ընթացիկ բարդ իրականությունից և առկա պետական ու հասարակական խնդիրներին նայելու ավելի լայն, ռազմավարական տեսանկյունից։

Հայտարարության մեջ ԲՀԿ առաջնորդն ընդգծում է, որ թեև իր և իր քաղաքական թիմի հանդեպ իրականացվել են աննախադեպ հարձակումներ ու դրսևորվել է անարդարություն, ինքը նպատակահարմար չի համարում կենտրոնանալ անձնական կամ թիմային խնդիրների վրա, քանի որ այդ հարցերն իրավական և քաղաքական հարթություններում հասցեագրում են իր թիմակիցներն ու իրավաբանները։ Փոխարենը, քաղաքական գործիչը վեր է հանում հանրությանը հուզող և պետության ապագային վերաբերող ամենաարմատական հարցադրումները, թե ինչո՞ւ նույնիսկ ընտրական փուլի ավարտից հետո իրավիճակը երկրում չի հանդարտվում, և ե՞րբ են ի վերջո Հայաստանում տեղի ունենալու դեպի լավը տանող իրական փոփոխություններ։ Այս առումով նա իր խոսքում ուղղակիորեն հարցնում է. «Մի՞թե 8 տարին հերիք չէր, որպեսզի երկրում ձևավորվեր համերաշխության մթնոլորտ... Իսկ գուցե նման խնդիր ընդհանրապես չի՞ դրվել»։

Այս կարևորագույն հարցերին Գագիկ Ծառուկյանը պատասխանում է սեփական հարցադրումներով՝ ուղղված երկրի քաղաքական համակարգին և անցած տարիների կառավարման մշակույթին։ Նա տարակուսանք է հայտնում, թե ինչո՞ւ Հայաստանում այդպես էլ հնարավոր չեղավ հասնել նրան, որ ընտրարշավները լինեն բացառապես ծրագրային, զերծ թշնամանքից, սպառնալիքներից ու ատելության խոսքից։ Գործչի համոզմամբ՝ երկրում իրական և դրական փոփոխություններ հնարավոր կլինեն միայն այն ժամանակ, երբ հասարակությունն ու քաղաքական վերնախավը հասկանան, որ բոլորը գտնվում են մեկ ընդհանուր նավի մեջ, որտեղ ցանկացած պաշտոն, մանդատ կամ անհատական նեղ շահ լիովին անիմաստ կդառնան, եթե այդ ընդհանուր նավը վթարվի։

Անդրադառնալով իր հասցեին շրջանառվող այն թեզերին, թե ինքը ընտրական պրոցես է մտել սեփական կապիտալն ու ունեցվածքը փրկելու համար, Գագիկ Ծառուկյանը շեշտում է, որ իրականությունը հակառակն է։ Նա փաստում է, որ հրաժարվել է իր համար հանդարտ ու անհոգ կյանքից՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ օգնել երկրին դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից։ Նա նշում է, որ կարող էր շատերի նման մի կողմ քաշվել և մտածել միայն անձնական բարեկեցության մասին, սակայն երբ տեսնում է, որ հայրենիքը կանգնած է լուրջ խնդիրների առաջ, չի կարող ցուցաբերել անտարբերություն։ Ըստ քաղաքական գործչի՝ հենց անտարբերությունն է հանդիսանում ամենամեծ խնդիրների աղբյուրը, որը գալիս է ընդհանուր տան և ընդհանուր խնդիրների գաղաղափարը խորությամբ չգիտակցելուց ու չզգալուց։ Նոր մտածողությունը, որն այսօր անհրաժեշտ է երկրին, պետք է ենթադրի փոխադարձ հարգանք, իրար լսելու և դիմացինի ուրախությունն ու ցավը կիսելու կարողություն, սակայն ներկայումս հասարակությունը զրկված է այդ գիտակցումից։

ԲՀԿ առաջնորդը մտահոգություն է հայտնում, որ եթե Հայաստանը բախվի լուրջ դժվարությունների ու մարտահրավերների, իսկ երկիրն այժմ ընթանում է հենց այդ ուղղությամբ, ապա տուժելու են բոլորը՝ առանց բացառության, և այդ իրավիճակում հաղթողներ չեն լինելու, քանի որ կորուստները լինելու են ընդհանուր։ Ծառուկյանը շեշտում է, որ իր վերջին շրջանի հանրային գործունեությունը կառուցել է բացառապես ներքին համերաշխության գաղափարի վրա, որը պետք է հանդիսանար հետպատերազմյան վերականգնման հիմնաքարը։ Ցավոք, ներքին համերաշխության փոխարեն, այս ընտրությունների հետևանքով երկրում է՛լ ավելի խորացան չարությունը, լարվածությունը և ժողովրդի պառակտվածությունը։

Հայտարարության մեջ ուշադրություն է դարձվում կադրային քաղաքականությանը և հասարակության ներքին բաժանումներին։ Գործիչը նշում է, որ առաջիկայում պետությունը պարտավոր է լինելու ընդունել դժվար որոշումներ և գտնել լուծումներ, սակայն առկա է կասկած, որ հանրությունն ու իշխանությունները լիովին գիտակցում են պահի լրջությունը։ Ժողովուրդը բաժանված է տարբեր ճամբարների, իսկ ունակ կադրերը, փորձառու մասնագետներն ու գիտելիք ունեցող գործիչները որոշումների կայացման վրա ազդելու որևէ հնարավորություն չունեն և անտեսված են միայն այն պատճառով, որ չեն համարվում «յուրային»։ Սփյուռքին պետության ներսում նայում են որպես օտարի, իսկ ներսի ընդդիմախոսներին՝ որպես թշնամու, ինչը բարդ մթնոլորտ է ստեղծում երկրի ապագայի համար։

Քաղաքական գործչի հայտարարության առանցքային հատվածը վերաբերում է տնտեսական իրողություններին։ Ծառուկյանը խնդրահարույց է որակում այն փաստը, որ նույնիսկ տնտեսությունն է այսօր բաժանվում ռուսամետի և արևմտամետի, ինչը չի կարող նորմալ համարվել զարգացող պետության համար։ Նա մատնանշում է արտաքին շուկաներում ընթացող վտանգավոր գործընթացները, որոնք կարող են ծանր հետևանքներ ունենալ հայկական արտադրողի համար։ 

Գագիկ Ծառուկյանն ահազանգում է, որ ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները։ Ըստ նրա՝ մինչ երկրում զբաղված են ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Այս համատեքստում նա բաց տեքստով զգուշացնում է. «Քանի դեռ մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները»։ Նման տեմպերով շարունակվելու դեպքում հայ գյուղացին կարող է հայտնվել չքավորության եզրին, գործարարները կանգնելու են սնանկացման փաստի առաջ, պետական բյուջեն ունենալու է լուրջ խնդիրներ, իսկ տնտեսության իրական ճյուղերը կարող են ուղղակիորեն ոչնչանալ։ Տարակուսելի է, թե ինչպես էր կարելի նման իրավիճակ թույլ տալ, և պատասխանը, ըստ գործչի, կրկին հանգում է միասնական երկրի և միասնական խնդիրների զգացողության բացակայությանը։

Իր հանրային խոսքի ավարտին Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, որ իր կողմից նախաձեռնված և կառուցվող Քրիստոսի արձանն ու «Նոյյան տապան» համալիրը, բացի երկրի համար ակնկալվող տնտեսական օգուտներից, ունեն խորհրդանշական շատ ավելի կարևոր առաքելություն։ Դրանք կոչված են դառնալու հայ ժողովրդի միասնականության, ընդհանուր նպատակների և ընդհանուր ապագայի խորհրդանիշը, որն այժմ անհրաժեշտ է պառակտվածության ճահճից դուրս գալու և պետականությունը պահպանելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատուՆերդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱրտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Ավետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Նոր անբուժելի հիվանդությո՞ւն. hայտնաբերվել է դեղորայքակայուն մակաբույծԱնօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը. Թրամփ ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Լույս չի լինելու «Փետով խփեցի, փախավ». «Ընկնում ենք հետեւից, որ բռնենք, անհետանում ա». ո՞վ է Մալիշկայի «ուրվականը» (տեսանյութ)Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են