Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Կոմի Հանրապետությունում դատարանը 38-ամյա տղամարդուն, որը չորս երեխաների հայր է, մեղավոր է ճանաչել խանութից մթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ գողանալու համար։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Aif.ru-ին։
Նշվում է, որ 1988 թվականին ծնված տղամարդը աշխատում է որպես վարորդ, նախկինում դատված չի եղել և մեղավոր է ճանաչվել ուրիշի գույքի գաղտնի հափշտակության համար։
Դատարանի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի մարտին՝ երեկոյան ժամերին։ Տղամարդը կնոջ հետ գտնվել է «Մագնիտ» խանութում և, համոզվելով, որ իրեն չեն նկատում, մի շարք ապրանքներ անցկացրել է ինքնասպասարկման դրամարկղի կողքով՝ առանց վճարելու։
Գողացված ապրանքների թվում եղել են ծովամթերք, ձուկ, պանիր, երշիկեղեն, թունդ ալկոհոլային խմիչք և մանկական տակդիրներ։ Խանութին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 5261,24 ռուբլի։
Դատական նիստի ընթացքում տղամարդու կինը հայտնել է, որ չի նկատել, թե ինչպես է ամուսինը չվճարված ապրանքները դրել պայուսակի մեջ։ Մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է մեղքը և զղջացել կատարած արարքի համար։
Հաշվի առնելով նրա նախկինում դատված չլինելը, մեղքի ընդունումը, զղջումը և այլ մեղմացնող հանգամանքները՝ դատարանը նրան դատապարտել է 10 հազար ռուբլու տուգանքի։
Հետևեք մեզ՝ այստեղ



