Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոնակոյի քննչական մարմինները պարզել են Ռևերեն Պեր Լուի Ֆրոլլա փողոցի բնակելի շենքում պայթյուն իրականացնելու համար կասկածվող անձի ինքնությունը: Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ հղում անելով Մոնակոյի Իշխանապետության գլխավոր դատախազությանը:
«Տրվել է ձերբակալման հրամանագիր, արդեն այսօր երեկոյան կասկածյալի նկատմամբ կտրվի Ինտերպոլի, այսպես կոչված, կարմիր ծանուցում», – մեջբերում է գործակալությունը գերատեսչության հաղորդագրությունը:
Le Figaro թերթը հաղորդել է, որ խոսքը կարող է վերաբերել Ուկրաինայի քաղաքացուհու, որը բնակվում է Գերմանիայում:
Հունիսի 29-ին Մոնակոյի բնակելի շենքի մուտքում տեղի է ունեցել պայթյուն: Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ երեք վիրավորներից մեկն ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևն է՝ Կիպրոսի քաղաքացի, որը ներառվել է Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակում: Երմոլաևն Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվել է 2019 թվականին: 2023 թվականին Կիևի իշխանությունները նրա դեմ սահմանել են պատժամիջոցներ Մոսկվայի տիրապետության տակ անցած Ղրիմում ալկոհոլային բիզնեսի և Ռուսաստանին հարկեր վճարելու համար՝ նույնիսկ Ուկրաինայի դեմ 2022 թ. փետրվարին ռազմական գործողությունների ծավալումից հետո։
Հետևեք մեզ՝ այստեղ



