Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը ռուսական հարվածի հետևանքով ավերված բազմաբնակարան շենքի փլատակներից Կիևում հայտնաբերվել են ևս երեք զոհի մարմիններ, հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Այսպիսով, հարձակման հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 30-ի։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ ևս երեք մարդու հետ կապ հաստատել չի հաջողվում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հինգշաբթի երեկոյան Տկաչենկոն հայտնել է, որ հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 91-ի։

Նախօրեին Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է Ուկրաինայի Կարմիր խաչի մարդասիրական պահեստը, հայտնի է դարձել կազմակերպության ֆեյսբուքյան էջից։

Այրվել է ավելի քան 320 հազար միավոր մարդասիրական բեռ և սարքավորում՝ ընդհանուր ավելի քան 79 միլիոն գրիվնա (մոտ 1,8 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ։

Ոչնչացված տեխնիկայի թվում են՝ գեներատորներ, ջերմային պոմպեր, բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ դեֆիբրիլյատորներ։

Բացի այդ, այրվել է արտակարգ իրավիճակների համար նախատեսված ռազմավարական մարդասիրական պահուստը, որը ներառում էր ծածկոցներ, անկողնային պարագաների հավաքածուներ, հիգիենիկ և քնապարկային հավաքածուներ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ։

Կիևում ավերվել է նաև «Նովա Պոշտա» փոստային-լոգիստիկ ընկերության լոգիստիկ կենտրոնը։

Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածները միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն կարող են դիտարկվել որպես ռազմական հանցագործություն։

Ռուսաստանը, իր հերթին, պնդում է, թե Ուկրաինայի տարածքում թիրախավորում է բացառապես ռազմական ենթակառուցվածքները։

Անցած գիշերը ռուսական զորքերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի տարբեր շրջաններին։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերվա ընթացքում երկիրը ենթարկվել է 105 անօդաչու թռչող սարքի և ավիացիոն հրթիռի հարձակման։ Խոցվել կամ վնասազերծվել է 85 անօդաչու սարք և մեկ հրթիռ։

Դնեպրոպետրովսկի մարզում հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 13-ը՝ վիրավորվել։

Կրիվոյ Ռոգում վնասվել են ձեռնարկություն, կրթական հաստատություններ, բազմաբնակարան շենքեր, խանութ և ավտոմեքենաներ։

Խարկովի մարզի Լոզովա քաղաքում անօդաչու թռչող սարքը հարվածել է մասնավոր տան տարածքին, ինչի հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Հարձակման է ենթարկվել նաև Սումիի մարզը։ Ռոմնի համայնքում անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի տան։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի տեղեկություններով՝ զոհվել է չորս մարդ՝ երկու կին, տարեց տղամարդ և փոքրահասակ երեխա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Իրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Տան հրդեհի հետևանքով 71-ամյա տղամարդ է մահացել Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԿառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել մանկական մահերը․ երկու ողբերգական դեպք և այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Աշնան վատ օրերը. ինչ զգուշացում ունեն հորոսկոպի նշաններըԹրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը