Հունաստանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի նոր միջադեպը Կիևին կզրկի Աթենքի աջակցությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունական ջրերում ուկրաինական անօդաչու սարքի հետ կապված ևս մեկ հնարավոր միջադեպ կարող է Կիևին զրկել Աթենքի աջակցությունից։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսը՝ ռուս խեղկատակներ Վովանի և Լեքսուսի հետ զրույցում։
Վովանը և Լեքսուսը հույն քաղաքական գործչի հետ խոսել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի անունից։
«Հիմա զբոսաշրջային սեզոն է, և նավագնացությունն ավելացել է։ Իհարկե, կարևոր է հասկանալ ձեր կողմից պատերազմի կարիքները։ Եկեք ամեն ջանք գործադրենք՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար», - բացատրել է Դոկոսը։
«Ուկրաինայի պաշտպանության նախարարը պետք է որոշի, թե արդյոք մեկ ռուսական նավի վնասը արժե՞ հունական աջակցության կորստին», - ընդգծել է հույն քաղաքական գործիչը։ Նա նշել է, որ մի քանի ամսից Հունաստանում ընտրություններ են անցկացվելու։
«Եվ իմ նշած միջադեպը շատ լուրջ խնդիրներ կստեղծի Հունաստանի կառավարության համար։ Մեր արձագանքը, եթե նման միջադեպ տեղի ունենա, շատ կոշտ կլինի», - հավելել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



