Կառավարությունը սահմանել է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման նոր չափորոշիչներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով սահմանվում են զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման չափորոշիչները, վկայականի տրամադրման կարգը և գործունեության հիմնական պահանջները։
Որոշման նպատակն է խթանել զբոսաշրջային կենտրոնների արդյունավետ կառավարումը, ապահովել զբոսաշրջային ռեսուրսների պահպանությունն ու զարգացումը, դիվերսիֆիկացնել զբոսաշրջային արդյունքը և հնարավորություն ստեղծել, որպեսզի որակավորված կազմակերպությունները մասնակցեն UN Tourism-ի ծրագրերին։
Այս նախաձեռնությունը բխում է զբոսաշրջության զարգացման ռազմավարությունից, որի առաջնահերթություններից են զբոսաշրջային կենտրոնների և գյուղերի զարգացումն ու համայնքներում զբոսաշրջության հավասարաչափ խթանումը։
Որակավորված կազմակերպությունների գործունեությունը կնպաստի զբոսաշրջային բնակավայրերի ներուժի բացահայտմանը, բնական և մշակութային ժառանգության պահպանությանը և Հայաստանի զբոսաշրջային արդյունքի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



