Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ինքնաթիռներում սնունդ տալ ուղևորներին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թռիչքային սնունդը (ավիացիոն սնունդ) ավիաթռիչքի ընթացքում ինքնաթիռում գտնվող ուղևորներին առաջարկվող կերակուրը և խմիչքներն են: Սովորաբար դրա արժեքը ներառված է լինում ավիատոմսերի մեջ։ Թռիչքային սննդի ճաշացանկը կազմվում է՝ հաշվի առնելով թռիչքի տևողությունը և ուղղությունը, վերելքի և վայրէջքի ժամանակը: Որոշ սննդատեսակներ և խմիչքներ պիտանի չեն 10000 մետր բարձրության վրա գտնվող ինքնաթիռներում, և հասարակական սննդի այդ ծառայությունը, բնականաբար, ունի իր առանձնահատկությունները:

1910-1920-ականների սկզբին են սկսվել առաջին կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացվել փոքր արագություն և բարձրություն ունեցող պտուտակավոր ինքնաթիռներով, և նման թռիչքների ժամանակ առաջացող տուրբուլենտության պայմաններում սնունդ ընդունելը վտանգավոր կլիներ: Օդանավում խոհանոցներ չեն եղել, թռիչքները բաժանվում էին փուլերի, և ուղևորները հնարավորություն էին ունենում թարմանալ օդանավակայանային սննդի կետերում: 1920-ական թվականներին առևտրային որոշ ավիաընկերություններ սկսել են իրենց ուղևորներին առաջարկել թեյ կամ սուրճ բուտերբրոդներով: 1930-ականներին ինքնաթիռներն ավելի հուսալի էին դարձել, ավելի ու ավելի հեռու էին թռչում և ավելի հարմարավետ պայմաններ ստեղծում ուղևորների համար, և նրանք, ազատվելով թռիչքի սթրեսից և վախից, արդեն սկսել էին հիշել սննդի մասին. հենց այդ ժամանակներից էլ օդանավերում սկսել են հայտնվել պատրաստի սնունդը տաքացնելու առաջին սարքերը: Տապակած հավը առաջինն է հայտնվել թռիչքային սննդի ճաշացուցակում: Ավիաընկերություններն ակտիվորեն նաև անվճար ծխախոտ են առաջարկել ուղևորներին: Ավիաընկերություններում ուղևորների սննդի մատակարարման ոլորտում մասնագիտացված բաժանմունքների ի հայտ գալով՝ սկսվել է թռիչքային սննդի դարաշրջանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո օդային տրանսպորտը հասել է զարգացման նոր մակարդակի։ Նոր խոշոր և հարմարավետ ռեակտիվ շարժիչներով մարդատար ինքնաթիռները հնարավորություն են տվել մարդկանց աննախադեպ արագ և հարմարավետ ճանապարհորդել երկար հեռավորությունների վրա: Արդեն 1950-ականներին օդանավային խոհանոցներ եղել են բոլոր օդանավերում: Եվրոպայի և ԱՄՆ-ի բոլոր ավիաընկերությունների տոմսերի արժեքը մոտավորապես նույնն էր, և այդ պայմաններում թռիչքային համեղ կերակուրները վերածվել են մրցակցային առավելության: Այդ ժամանակ օդանավի բոլոր դասի ուղևորները կերակրվել են նույն կերպ՝ խավիար, օմարի աղցաններ և միս: Ուղևորները հաճախ ընտրել են այն ավիաընկերությունը, որտեղ սնունդն ավելի համեղ է: Ավիատոմսերի զեղչային համակարգերի ներդրմամբ թռիչքային սննդի որակը վատթարացել է, համեղ սնունդ սկսել են ստանալ միայն առաջին կարգի ուղևորները: 1960-ականներին թռիչքային սնունդը լայնորեն մատուցվել է ստերիլ ալ յումինե տարաների մեջ: Ներկայում սնունդը մատուցվում է Առաջին և Բիզնես դասերում՝ ճենապակե կամ ապակե տարողություններով, իսկ մնացած ուղևորներին՝ մեկանգամյա օգտագործման պլաստմասե և ստվարաթղթե սպասքով: Առաջին դասում մատուցելիս հաճախ սփռոց է լինում: Թռիչքների ընթացքում հատուկ ընկերությունների կողմից պատրաստված սնունդը տաքացվում է տաք գոլորշու միջոցով: Ներկայում մի կողմից՝ թռիչքային սննդի որակը անընդհատ բարելավվում է՝ կապված մեծ մրցակցության հետ, իսկ մյուս կողմից՝ ցածր գներով աշխատող ավիաընկերությունները ամեն ինչ անում են այն «պարզեցնելու» և տոմսի արժեքը էժանացնելու համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 8-րդ հարկից ուսանող է ընկել․ պարելիս կորցրել է հավասարակշռությունը18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համարՌուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր