Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա ընթացքում ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչչվող նախագծերից։ Դրա մասին է վկայում երեքշաբթի հրապարակված պետության ղեկավարի ֆինանսական հայտարարագիրը, հաղորդում է CBS News-ը։

Եկամուտների մեծագույն մասը բերել են կրիպտոարժութային ակտիվները։ Ըստ փաստաթղթի՝ Թրամփը 635 միլիոն դոլար է ստացել ռոյալթիի տեսքով $TRUMP կրիպտոտոկենը թողարկող ընկերությունից,  որը գործարկվել էր նրա՝ երկրորդ նախագահական ժամկետի պաշտոնը ստանձնելուց երեք օր առաջ։

Բացի դրանից, ավելի քան 500 միլիոն դոլար նախագահը հայտարարագրել է որպես եկամուտ World Liberty Financial կրիպտոարժութային ընկերության տոկենների վաճառքից, որին աջակցում են Թրամփն ու նրա ընտանիքի անդամները։ Եվս մոտ 65 միլիոն դոլար նա ստացել է World Liberty Financial-ը վերահսկող ընկերությունում իր բաժնեմասի վաճառքից։ Հայտարարագրում նշված է նաև 196 միլիոն դոլար՝ Stablecoin Holdco LLC-ում բաժնեմասերի վաճառքից։

Մեկնաբանելով հրապարակված տվյալները՝ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ ինքը չի զբաղվում իր անձնական ֆինանսների կառավարմամբ։

«Մենք ունենք հիմնադրամներ, որոնք լավ կառավարում են իմ գումարները։ Ես իմ գումարները չեմ քննարկում ոչ մի ֆինանսական հաստատության հետ»,- ասել է նա։

Պատասխանելով շահերի հնարավոր բախման և այն քննադատության մասին հարցին, թե ինքը ֆինանսական օգուտ է քաղում նախագահի պաշտոնում գտնվելուց, Թրամփը հայտարարել է, որ ֆոնդային շուկայի աճը շահույթ է բերում բոլոր ներդրողներին։

«Մենք բոլորս շահույթ ենք ստանում։ Ես շատ գումար և կանխիկ միջոցներ ունեմ, ես դրանք փոխանցում եմ ֆինանսական ինստիտուտներին։ Նրանք ամենատարբեր ակտիվներ են գնում»,- նշել է ԱՄՆ նախագահը։

World Liberty Financial կրիպտոարժութային ընկերությունը ստեղծվել է 2024 թվականի նախագահական արշավի ժամանակ։ Դրա համահիմնադիրներն են դարձել Դոնալդ Թրամփը, նրա որդիները՝ Էրիկը և Դոնալդ Թրամփ կրտսերը, ինչպես նաև Զաք և Ալեքս Ուիթքոֆները՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի որդիները։

Ընկերության հիմնական արտադրանքներից մեկը USD1 սթեյբլքոյնն է, որի փոխարժեքը կապված է ԱՄՆ դոլարին։ Ընկերությունը թողարկում է նաև $WLF տոկեններ և, ըստ սեփական հաշվետվության, ստանում է դրանց վաճառքից գոյացած զուտ հասույթի 75%-ը։

Ավելի վաղ World Liberty Financial-ի գործունեությունն ուշադրություն էր գրավել, երբ Binance կրիպտոարժութային բորսայում բազմամիլիարդանոց ներդրում կատարելիս Աբու Դաբիի պետական ներդրումային հիմնադրամը օգտագործել էր USD1 սթեյբլքոյնը։ Դրանից հետո Binance-ի համահիմնադիր Չանպեն Չժաոն նախագահական ներում էր ստացել ֆինանսական հանցագործությունների գործով։ Թրամփը հերքել է այդ իրադարձությունների միջև կապի վերաբերյալ ենթադրությունները։

Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին հայտարարել է, որ հայտարարագրի հրապարակումը չի վկայում որևէ շահերի բախման մասին։

Կրիպտոարժույթներից ստացված եկամուտները զգալիորեն գերազանցել են Թրամփի ավանդական բիզնեսից ստացված շահույթը։ Այսպես, Մար-ա-Լագոյի գոլֆ-ակումբը բերել է մոտ 77 միլիոն դոլար, Դորալի (Ֆլորիդա նահանգ) գոլֆ-ակումբը՝ 122 միլիոն դոլար, իսկ մի քանի այլ գոլֆ-ակումբներ՝ ավելի քան 30-ական միլիոն դոլար յուրաքանչյուրը։

Հայտարարագրում արտացոլված են նաև նախագահի եկամտի այլ աղբյուրներ։ Մասնավորապես, նա 4,7 միլիոն դոլար է ստացել ռոյալթի Trump Watches ապրանքանիշից, եկամուտներ բրենդային մարզակոշիկների, օծանելիքի և կիթառների վաճառքից, գրեթե 2,9 միլիոն դոլար ռեստորանային բիզնեսից, ինչպես նաև շարունակել է վճարումներ ստանալ իր գրքերի վաճառքից։

Փաստաթղթում նշված են նաև առաջին տիկին Մելանյա Թրամփի եկամուտները։ Ըստ հայտարարագրի՝ նա ավելի քան 10,7 միլիոն դոլար է ստացել լիցենզիոն պայմանագրով, որը կապված է «Melania» ֆիլմի հետ, մոտ 6 միլիոն դոլար NFT-ների և այլ թվային հավաքածուների վաճառքից, ինչպես նաև եկամուտներ իր գրքից։

Ֆինանսական մուտքերի թվում Թրամփը նշել է նաև վճարումներ մի շարք տեխնոլոգիական և մեդիա ընկերությունների, դրանց թվում՝ ABC-ի, CBS-ի, Meta-ի, YouTube-ի և X-ի հետ կնքված հաշտության համաձայնագրերով։ Ընդ որում, այդ միջոցների մեծ մասն ուղղվել է Թրամփի ապագա նախագահական գրադարանի հիմնադրամին և Trust for the National Mall հիմնադրամին, այլ ոչ թե հասել է անձամբ իրեն։

Միաժամանակ, հայտարարագրում թվարկված են նաև նախագահի ֆինանսական պարտավորությունները, ներառյալ քաղաքացիական գործերով դատական վճիռները, որոնք կապված են Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի հայցի, ինչպես նաև գրող Էլիզաբեթ Ջին Քերոլի նախաձեռնած գործերով որոշումների հետ։ Ընդ որում, նախկին ֆինանսական պատժամիջոցների մի մասը վերաքննիչ դատարանի հետագայում վերանայել է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ