Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար

ՍՊՈՐՏ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «РБ Спорт» պարբերականին տված ծավալուն հարցազրույցում խոսել է ազգային թիմի ներկայիս վիճակի և աշխարհի առաջնություն դուրս գալու հեռանկարների մասին:

Հիշեցնենք, որ այս օրերին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում ընթանում է աշխարհի 2026 թվականի առաջնությունը, որը մեկնարկել է հունիսի 11-ին և կտևի մինչև հուլիսի 19-ը։ Սա Մունդիալների պատմության մեջ առաջին մրցաշարն է, որին մասնակցում է 48 հավաքական, ինչը զգալիորեն մեծացնում է տարբեր երկրների՝ համաշխարհային ստուգատեսում հայտնվելու շանսերը։

– Ե՞րբ Հայաստանը կօգտագործի այս հնարավորությունն ու կհայտնվի աշխարհի առաջնությունում:

«Մենք՝ հայերս, կհայտնվենք աշխարհի առաջնությունում այն ժամանակ, երբ սկսենք լավ ֆուտբոլ խաղալ (ծիծաղում է)։ Իսկ եթե լուրջ, սա համակարգային աճի հարց է։ Առայժմ հավաքականը պատրաստ չէ կայուն կերպով բարձր մակարդակով հանդես գալ, ինչը թույլ կտար մրցակցել եվրոպական ուժեղ թիմերի հետ։ Եվ պետք չէ մոռանալ, որ աշխարհի առաջնության եվրոպական ընտրական փուլն ամենաբարդն է աշխարհում, այստեղ հեշտ մրցակիցներ չկան։ Յուրաքանչյուր հանդիպում փորձություն է։ Բայց քայլ առ քայլ առաջընթացն իրագործելի է»։

– Ընդհանուր առմամբ, որքանո՞վ եք ուշադիր հետևում Հայաստանի հավաքականի ելույթներին: «Փորձում եմ նայել բոլոր խաղերը։ Երևում է, որ հավաքականում սերնդափոխություն է ընթանում. մարզչական շտաբը հնարավորություն է տալիս ներքին առաջնության երիտասարդ ֆուտբոլիստներին։ Սա ճիշտ ճանապարհ է. առանց յուրայինների հանդեպ վստահության հնարավոր չէ ուժեղ թիմ կառուցել»։

– Ո՞ւմ կարող եք առանձնացնել երիտասարդ խաղացողներից: «Չէի ցանկանա անուններ հնչեցնել, որպեսզի տղաների վրա ավելորդ ճնշում չստեղծեմ։ Գլխավորը ճիշտ զարգանալն է և իրադարձություններն արագացնելուց խուսափելը։ Բայց Հայաստանում կան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք արդեն հիմա լավ մակարդակ են ցուցադրում և ապագայում կարող են տեղափոխվել եվրոպական ուժեղ առաջնություններ»։

Հավելենք, որ այս պահին մրցաշարում ընթանում են 1/16 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում պայքարն արդեն լքել են Հարավաֆրիկյան Հանրապետության, Ճապոնիայի, Գերմանիայի և Նիդերլանդների ազգային հավաքականները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Արմավիրում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղայիՀունաստանը Patriot համակարգ է տեղափոխել Կրետե՝ Եվրոպայում ԱՄՆ բազաներին հարվածելու՝ Իրանի սպառնալիքների ֆոնին․ Euronews Միայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՀայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Ոչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Ամուսինը սիրուհու հետ սպանել է կնոջը․ մարմինը հայտնաբերվել է 1 շաբաթ անցՀաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Կիպրոսի թուրքական հատվածում ՀՀ քաղաքացիների համար կներդրվի E-Visa համակարգը Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Հս․ Կորեան 8500 լրացուցիչ զինծառայող է ուղարկել ՌԴ․ CNN Ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը. Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի դիմումի մասին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Երկու փոքրիկ քույրերը փրկել են իրենց հարևաններին հրդեհիցԴավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Քաղաքացիական օբյեկտների վրա hարձակումները՝ ՌԴ-ին ռшզմավարական պարտություն մատնելու փորձով, կիևյան ռեժիմի հերթական արկածախնդրությունն են. Պուտին Թշնամին հաշվում էր մեր ռեսուրսները, պահեստները, մեր տեխնիկան, բայց հաշվի չի առել գլխավորը՝ մարդկանց՝ Ուկրաինայի Անկախության գլխավոր հարստությունը. Զելենսկին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Անհետ կորած ինը տարեկան աղջիկը կենդանի է գտնվելՎստահ եմ, որ Մինսկը և Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը. Լուկաշենկոն շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա կապակցությամբ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. ՓաշինյանՎերջ պետք է տանք Հայոց ցեղասպանության զենքայնացմանը, այդ կրակոցից մենք ենք զոհվել ու զոհվելու. Նիկոլ Փաշինյան Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները Օմանի ԱԳ նախարարը կայցելի Թեհրան․ Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան Արագածոտնի մարզում բախվել են «MAN» բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվիԽոշոր hրդեհ է բռնկվել Օդեսայի «Էպիկենտրոն» լոգիստիկ կենտրոնի տարածքում Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազելՎթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է. Փաշինյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանԵրեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ-ների հարձակման հետևանքները ՌԴ-ում Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան «Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթանակով սկսեց մրցաշրջանը 8-ամյա աղջիկը մահացել է հազվագյուտ «ուղեղ ուտող» ամեոբայով վարակվելուց հետոՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի Իրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում