Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ Հովհաննիսյան
ԲԼՈԳԷդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հատկանշական է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի կողմից Սահմանադրական դատարանում տրված բացատրություններով, ըստ էության, ընդունվեց, որ Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական կամ իրավական հիմք։ Երրորդ կողմը չկարողացավ վկայակոչել որևէ ապացույց, որևէ դատական ակտ կամ որևէ այլ փաստ, որը թեկուզ նվազագույն չափով կհիմնավորեր այդպիսի համընդհանուր և ծանր մեղադրանքը։
Փաստորեն, երրորդ կողմն ինքն ընդունեց, որ նշված հայտարարությունը եղել է ոչ թե փաստերի վրա հիմնված պնդում, այլ սոսկ քաղաքական հռետորաբանություն՝ զուրկ որևէ ապացուցողական արժեքից։ Այլ կերպ ասած՝ հանրությանը ներկայացվել է որպես իրականություն այն, ինչը երրորդ կողմը դատարանում փաստացի խոստովանեց, որ երբևէ չի հիմնավորվել որևէ փաստով կամ իրավական գնահատականով։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



