Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տիգրանը չափազանց աշխույժ էր, ակտիվ, կատակասեր։ Նա շրջապատի առանցքն էր դառնում, և ամեն ինչ նրա շուրջն էր պտտվում։ Դա իր էությունից էր գալիս։ Շրջապատի համախմբողն էր, կենտրոնը, ուրախությունը, հոգին։ Այնպես չէր, որ նա այդպիսին էր միայն իր հասակակիցների շրջանում։ Կարող էր տարիքով փոքրերի հետ ֆուտբոլ խաղալ, իսկ մեծահասակների հետ զրույցի բռնվել տարբեր թեմաների շուրջ, քննարկումներ սկսել։ Փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ։ Բոլորի հետ խոսելու հետաքրքիր թեմաներ էր գտնում»,«Փաստի» հետ զրույցում ասում է Աննան՝ Տիգրանի քույրիկը։

Տիգրանը ծնունդով Լոռու մարզի Հարթագյուղից է։ «Միասին հաճախել ենք գյուղի դպրոցը։ Որևէ առարկայի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք չեմ նկատել, բայց շատ լավ պատմություն գիտեր»։

Դպրոցն ավարտելուց հետո Տիգրանն ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ։ «Շատ լավ էր երգում, ընտանեկան միջավայրում, ընկերական շրջապատում մշտապես երգել է։ Երգիչ դառնալու որոշումը կայացրել էր Ավետիք Իսահակյանին նվիրված դասաժամից հետո։ Դասի ժամանակ ուսուցիչն առաջարկել էր՝ ով ցանկանա, կարող է երգել։ Տիգրանը երգել էր, և դրանից հետո մարդիկ այնքան դրական արձագանք էին տվել, որ նա որոշել էր՝ կրթությունը երաժշտության ոլորտում է շարունակելու։ Գիտեինք, որ առանց երաժշտական որևէ կրթության հնարավոր չէ միանգամից կոնսերվատորիա ընդունվել, իրեն առաջարկեցինք, որ քոլեջից կամ մասնավոր պարապմունքներից սկսի, հետո նոր դիմի կոնսերվատորիա։ Տիգրանը կտրուկ արձագանքեց. «Կա՛մ կընդունվեմ կոնսերվատորիա, կա՛մ չեմ շարունակի կրթությունս երգի ուղղությամբ»։ Որոշեց, որ նախ կսովորի զրո կուրսում, այնուհետև կփոխադրվի առաջին կուրս։ Քննությունն ընդունող հանձնաժողովն ասել էր, որ սոլֆեջիոյի և հարմոնիայի հարցում կընդառաջի Տիգրանին, քանի որ իր երգեցողությամբ գերել էր բոլորին։ Ընդունվեց առաջին կուրս, բայց պայմանով, որ մեկ ամսվա ընթացքում կլրացնի պակասող գիտելիքները։ Մեկ ամիս հետո արդեն լիովին կատարել էր իր առջև դրված խնդիրը։ Ի դեպ, դպրոցական տարիներին էլ մեր երկուսից գերազանցիկը ես էի, բայց բոլոր թեմաների վերաբերյալ միշտ ավելի շատ բան Տիգրանը գիտեր։ Հիշում եմ, որ հազվադեպ էր տանը գիրք բացում կամ տետրի մեջ բան գրում, բայց ուսուցչի պատմելով, մեկ անգամ կարդալով՝ ամեն ինչ հիշում էր։ Ստացվում է, որ ավելի շատ բան գիտեր, քան մյուսները»։

Տիգրանը փոքր տարիքից նաև ստեղծագործում էր։ «Հիմա, երբ կարդում եմ իր գրվածքները, զարմանում եմ, թե 13-14 տարեկան պատանին ինչպես կարող էր այդպես գրել։ Բանաստեղծություններ էր գրում, նաև արձակ գործ ուներ՝ «Սև արագիլ» վերնագրով։ Նրան դպրոցում ազատ թեմայով շարադրություն էին հանձնարարել։ Այնքան լավ եմ հիշում այդ օրը։ Տանը երկուսով էինք, ֆիլմ էինք դիտում, նա էլ առաջարկեց՝ թելադրեմ, դու գրիր։ Այդպես էլ արեցինք։ Փոքր տեքստ էր, որը դպրոցում էլ էին շատ հավանել։ Հետո ինձ պատմեց, որ դա ընդունելով որպես հիմք՝ շարունակել է գրել։ Ծառայելու ժամանակ մեզանից տետրեր ուզեց։ Երբեմն լինում էր, որ զանգահարում էր, որոշ գործեր մեզ թելադրում կամ կարդում մեզ համար, բայց իր ստեղծագործությունների մեծ մասն այդպես էլ մեզ չհասավ։ Ընկերներից մեկն է պատմել՝ դեպքի օրը, երբ Տիգրանը վիրավորվել է ու նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են, ասել է՝ պայուսակս մնաց այնտեղ, տետրս էլ մեջն էր։ Պայուսակի հետևից գնացող տղան մեր հարազատներին ասել է, որ չի կարողացել այն մինչև վերջ բերել, որովհետև ինքն էլ է վիրավորվել։ Այդ տետրն այդպես էլ տուն չհասավ։ Շատ լավ հիշում եմ պատերազմից առաջ ունեցած մեր զրույցը, ասաց՝ մի կիրակի օր կզանգեմ, մի քանի բան կթելադրեմ, կգրես։ Այնքան շատ էինք վստահում իրար, որ գիտեի սոցցանցերի իր բոլոր տվյալները և Տիգրանիս էջում հրապարակում էի իր ստեղծագործությունները»։

2019 թվականի հուլիսի 10-ին Տիգրանը զորակոչվում է զինվորական ծառայության։ Ծառայել է Խնձորեսկում։ «Այնպես ստացվեց, որ ավելի ուշ մեկնեց ծառայության, քան իր հասակակիցները։ Նշեմ, որ այդ հանգամանքից ճնշվում էր։ Ասում էր. «Ավելի լավ է շուտ զորակոչվեմ, ծառայեմ, վերադառնամ ու անցնեմ իմ ընթացիկ գործերին, քան անընդհատ այն մտքով լինեմ, որ հաջորդ տարի եմ զորակոչվելու ծառայության»։ Սիրով մեկնեց ծառայության։ Առաջին իսկ օրերից իրեն հրաշալի էր դրսևորել, անգամ զորքի մոտ հրամանատարությունը հատուկ մատնանշել էր, որ Տիգրանից կարելի է օրինակ վերցնել։ Իր մոտ մեկնեցինք երդմնակալության արարողության օրը, նա էլ մեկ անգամ արձակուրդ եկավ, և այլևս չհանդիպեցինք իրեն։ Համավարակի շրջանն էր, հետո եղան հուլիսյան դեպքերը, իրենք այդ ժամանակ սարերում են եղել, հենց այդ ժամանակ էլ գրել էր մայրիկիս նվիրված բանաստեղծությունը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Տիգրանը Խնձորեսկում էր ծառայում, բայց իրենք ժամանակ առ ժամանակ մեկնում էին Ջրական զորավարժությունների։ Պատերազմի առաջին օրվանից եղել է Ջրականում, հետո՝ Հադրութում։ Մեզ ոչինչ չէր ասում, բայց հենց առաջին օրվանից իրենք խմբով եղել են ամենաթեժ կետերից մեկում։ Երկու-երեք օրը մեկ էր զանգահարում, այն էլ՝ կարճ ժամանակով։ Մեր վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 13-ին։ Դրանից հետո իրենից լուր չենք ունեցել, իսկ հետո մեզ հասավ բոթը»։

Տիգրանը զոհվել է հոկտեմբերի 14-ին։ Աննան ասում է՝ դեպքը տեղի է ունեցել «Արփաչայի վիշկա» կոչվող տեղանքի մոտ. «Մեզ ասել են, որ նա զոհվել է հոկտեմբերի 14-ին։ Բայց երկու-երեք տարի առաջ իր զինակից ընկերներից մեկը գրեց ինձ, որ դեպքը եղել է ոչ թե հոկտեմբերի 14-ին, այլ դեպի լույս 15-ը գնացող գիշերը։ Որպես Տիգրանի անմահանալու օր հիշատակում ենք հոկտեմբերի 14ը, բայց տղաները նաև մյուս տարբերակի մասին են ասել։ Հոկտեմբերի 15-ին իմացել ենք դեպքի մասին, այդ օրն էլ Տիգրանս ֆիզիկապես մեզ է հասել։ Բեկորային վնասվածք է ստացել թոքի շրջանում։ Մինչև իրեն հիվանդանոց են հասցրել, այլևս փրկել հնարավոր չի եղել։ Ասում են՝ մինչև վերջին պահը իր գիտակցությունը տեղն է եղել»։

Հիմա Տիգրանի մասին են «պատմում» կոնսերվատորիայի բակում 44-օրյա պատերազմում անմահացած ուսանողներին նվիրված Հիշատակի ծառուղին, տեղադրված հուշաքարը, տպագրված գրքերը։ Աննան նշում է՝ պետք է տղաների մասին պատմենք, որ սերունդները ճանաչեն նրանց։

Ապրելու ուժի մասին։ «Գիտեինք, որ ցանկանում է իր ստեղծագործությունները տպագրել։ Իր մտքին կար նաև կոնսերվատորիան ավարտելուց հետո գրականության ուղղությամբ գնալ, գրաքննադատ դառնալ։ Մեր լավ ընկերներն էլ ասացին, որ միտք ունեն հավաքել և տպագրել Տիգրանի գործերը։ Իր բոլոր ստեղծագործությունները հավաքեցի մեկ տետրի մեջ, իսկ հետո այն գիրք դարձավ։ Բացի դա, տեսնում էի, որ ծնողներս կոտրված են. գիտես, որ իրենց լույսը, հույսը, ապրելու իմաստը դու ես, պետք է ուժեղ լինես, ոտքի կանգնես և առաջ շարժվես։ Այդ ընթացքում երազներ էի տեսնում, երբ Տիգրանս գալիս էր ու շատ զայրացած տոնով ասում, որ բոլորիս հետ է և ապրում է։ Համոզված եմ, որ եթե ամեն ինչ այսպես չլիներ, նա և՛ երգի, և՛ գրականության ասպարեզում բավականին առաջ կգնար և իր խոսքն անպայման կասեր։ Անսահման կարոտ եմ զգում իր հանդեպ, աննկարագրելի շատ ունեմ իր կարիքը»։

Տիգրանը պատերազմի օրերին հայտնի դարձավ նաև որպես «երգող տղա»։ Մի տեսանյութ տարածվեց, որտեղ նա երգում էր. «Մորս չասեք, որ զոհվել եմ, խաբեք, ասեք՝ վիրավոր եմ»։ «Դեպքից օրեր անց իր զինակից ընկերներն ուղարկեցին տեսանյութը։ Ծանր ապրումներ ունեցանք։ Հետո զինակից ընկերը պատմեց, որ այդ օրը բոլոր տղաներին համախմբել է, երգել տարբեր երգեր։ Իսկ այդ երգի կատարման ժամանակ խնդրել է տեսագրել և ուղարկել մեզ, եթե իր հետ մի բան լինի»։

Հ. Գ. - Տիգրան Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հուշամեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների մեդալներով։ Հուղարկավորված է Հարթագյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր