Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անկախացումից ի վեր Ռուսաստանը եղել է Հայաստանի թիվ մեկ գործընկերը և՛ արտահանման, և՛ ներմուծման մասով։ Արտահանման տեսանկյունից նշեմ, որ անցած տարվա պաշտոնական վիճակագրությամբ 26 տոկոսը կամ մեկ քառորդը բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը։ Եթե բացարձակ թվերով ասենք, մոտ 2,9 միլիարդ դոլարի ապրանք ենք արտահանել, որի կեսը, կարող ենք ասել, եղել են հայկական ծագման ապրանքներ, քանի որ այնտեղ ունենք նաև վերարտահանվող ապրանքներ՝ սարքավորումներ, տեխնիկա և այլ։ Կարող ենք արձանագրել, որ մոտավորապես 1,5 միլիարդ դոլարի հայկական ծագման ապրանքներ ենք արտահանել, և ներկայում այդ 1,5 միլիարդ դոլարի արտահանման հիմնախնդիրն է դրված սեղանի վրա, որի կարևորագույն բաղկացուցիչ են հանդիսանում բանջարեղենը, միրգը, ալկոհոլային խմիչքները, ձուկը և ծաղիկները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, երբ քննարկում ենք այն խնդիրները, որոնք այս օրերին ունեն արտահանողները։

Տնտեսագետը նշում է՝ այս լրջագույն խնդիրը սկսվեց մայիսին։ «Արդեն ամբողջությամբ դադարեցվել է գյուղմթերքի արտահանումը Հայաստանից։ Սա մտահոգիչ է նրանով, որ ոչ միայն մեր արտահանման մեջ կարևոր բաղկացուցիչ բաղադրիչ ուներ գյուղմթերքը, և Հայաստան մեծ քանակությամբ ռուբլի էր բերվում, այլ նաև այն առումով է մտահոգիչ, որ այս ֆինանսավորումից էին օգտվում հազարավոր գյուղացիական տնտեսություններ, որոնք մեր բնակչության մոտավորապես մեկ երրորդն են կազմում։ Պաշտոնական վիճակագրությամբ, աղքատությունը գյուղերում մի քանի անգամ ավելի բարձր է, քան քաղաքում։ Այսինքն՝ ֆինանսապես մեծ հարված է ստանում սոցիալապես անապահով բնակչությունը։ Սա էլ ավելի է խնդիրը սրում։ Հիմա ունենք հետևյալ իրավիճակը. անցած տարի մեր բանջարեղենի-մրգի 90 և ավելի տոկոսը արտահանվում էր Ռուսաստան, ծաղիկը, նաև ձուկը արտահանվում էր Ռուսաստան, հիմա այդ արտահանումը չկա։ Դա մոտավորապես կարող ենք գնահատել 500 միլիոն դոլարի չափով ապրանք, և հիմա այդ 500 միլիոն դոլարի արտահանման հետ կապված ունենք լրջագույն խնդիր։ Պետք է արձանագրենք, որ խնդիրները նոր են սկսվում։ Մայիս-հունիս ամիսներին նոր սկսում էինք բանջարեղեն-մրգի արտահանումը Ռուսաստան։ Իրավիճակը կսրվի արդեն հուլիսին, օգոստոսին, երբ արդեն հասունացած բերքն իրացման խնդիր կունենա, որովհետև նաև այս տարվա եղանակային պայմաններից ելնելով՝ մի քիչ հետաձգվեց բերքի հասունացումը։ Այնուամենայնիվ, բերքն արդեն սկսում են հավաքել Արարատյան դաշտում և հարակից շրջաններում, և իրացման հարց է առաջանալու։ Այն հավաստիացումները, որ կարող ենք այդ բերքը ԵՄ կամ այլ երկրներում վաճառել, բավարար հիմնավորված չեն։ Դրա մասին է նաև փաստում պաշտոնական վիճակագրությունը, որը հայտարարում է էկոնոմիկայի նախարարությունը։ Մասնավորապես, անցած տարվա հունիսի մեկից մինչև հունիսի 24-ը Հայաստանից արտահանվել էր ավելի քան 12 հազար տոննա ծիրան, այս տարի պաշտոնական վիճակագրությամբ արտահանվել է ընդամենը 1000 տոննա ծիրան, այսինքն՝ մոտավորապես 1/12-ը։ Անցած տարվա 12 հազար տոննան արտահանվել է Ռուսաստան։ Այն հայտարարությունները, որ ԵՄ-ն պատրաստակամ ձեռք է բերում միրգ-բանջարեղենը և այլն, բավարար հիմքեր չեն, որոնք թույլ կտան իրացնել մեր՝ ընդհանուր առմամբ մոտավորապես 70 հազար տոննա (+-10 հազար տոննա՝ ելնելով բերքատվության աստիճանից) ծիրանը, որն ունենալու ենք այս տարվա ընթացքում։ Պետք է հասկանանք՝ այդ բերքի հարցն ինչպե՞ս ենք լուծելու հաջորդ ամիսներին։ Եթե մեկ կամ երկու մեքենա Եվրոպա գնացել է, դա չի նշանակում, որ հաջորդ խմբաքանակները կամ տասնյակ հազարավոր տոննաներ կկարողանանք արտահանել։ Եվրամիությունը երեք կարևորագույն փաստաթուղթ է ուզում Հայաստանից արտահանվող բերքի համար, որոնք հայկական ընկերությունները չունեն։ Խոսքը լաբորատորիալ փորձաքննությունների մասին է, որոնք պետք է անցնեն մեր տեղական բանջարեղենը, միրգը, և որը ԵՄ-ն ընդունի։ Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանում նույնիսկ չկա լաբորատորիա, որն ի վիճակի է այդպիսի փորձաքննություն անել, և երկրորդ՝ որ այդ փորձաքննության արդյունքները ԵՄ-ն ընդունի։ Բազմաթիվ փորձնական խմբաքանակներ են արտահանվել Եվրոպա։ Ապրանքը գնացել է այնտեղ, տեղում պետք է ստուգեն բերքը։ Ստուգում են, կարող է պարզվել, որ բերքը պիտանի չէ, այն միանգամից պետք է ոչնչացվի, ավելին՝ արտահանողը կամ ներկրողը պետք է այդ ոչնչացման ծախսերը վճարի։ Դա էլ լրացուցիչ ռիսկ է այդ մարդկանց համար, բերքը Եվրոպա են հասցնում, և եթե պարզվում է, որ որակը այն չէ, պետք է լրացուցիչ գումար ծախսեն բերքի ոչնչացման ծախսերը հոգալու համար։ Այս պահին այդ խնդիրները կան։ ԵՄ-ն որևէ վերանայում չի արել այս փաստաթղթերի մասով, որը մեզ շատ կօգներ, այս իրավիճակում պրոցեսները կարագանային։ Ակնհայտ է, որ դեպի Եվրոպա արտահանողներից շատերը նման գլխացավանքի տակ չեն մտնելու, այսինքն՝ գնան, սերտիֆիկատներ հանեն և այլն։ Գյուղացին, որը բավականին համեստ գիտելիքներ, փորձ ունի, դժվար թե կարողանա եվրոպական երկու-երեք փաստաթղթեր ստանալ, խորհրդատվություն անցնել և այլն։ Եթե դեպի Եվրոպա արտահանում իրականացնեն, դա կարող են տեսականորեն խոշոր կազմակերպություններն անել, որոնք ևս այս պահին որոշակի խնդիրներ ունեն։ Կարող ենք ասել, որ այս պահին կանոնավորված, կարգավորված արտահանում դեպի Եվրոպա չկա։ Առանձին անհատներ կարող են առանձին խմբաքանակներ ուղարկել, բայց դրան ավելի շատ նմուշային ապրանք կարող ենք ասել, և ոչ ռեալ արտահանում։ Այստեղ ունենք բավականին լուրջ, ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, արտահանման ճգնաժամ»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, այս ճգնաժամը հաղթահարելու համար պետք է արագ որոշումներ կայացնել։ «Օրինակ՝ արագ բանակցություններ իրականացնենք, բարելավենք վիճակը ռուսական կողմի հետ, ԵՄ գործընկերներին խնդրենք այդ երեք փաստաթղթի փոխարեն մեկը թողնել՝ մինչև կարգավորենք այդ հարցը։ Մյուս կողմից՝ այս ճգնաժամը կարող ենք փորձել լուծել նաև ներքին սպառման միջոցով։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը կամ խոշոր քաղաքները կարող են հայտարարել, որ գյուղացիներին թույլ են տալիս շենքերի բակերում կամ որոշակի հստակ հատվածներում իրենց բերքը վաճառել ավելի մատչելի գներով։ Հիմա ակնհայտ է, որ վերավաճառողների «շնորհիվ» բերքի գինը չի իջել քաղաքներում։ Պետք է փորձենք օգնել գյուղացուն՝ հնարավորություն տալով նրան բերքն իրացնել։ Բնականաբար, այստեղ նաև հարկայինը պետք է որոշակի մեղմ վարչարարություն իրականացնի, տեղական ինքնակառավարման մարմինները օժանդակեն և այլն։ Պետք է ճգնաժամից դուրս գանք քիչ կորուստներով։ Կորուստներ լինելու են, բայց գոնե փորձենք կորուստները նվազեցնել։ Միևնույն ժամանակ, նաև մեր արտադրողներին հստակ ազդակ փոխանցենք, որ նրանք ստանդարտներին համապատասխան բերք արտադրելու կարևոր պարտավորություն ունեն։ Չի կարելի, ենթադրենք, ծիրանի ծառին տասն անգամ «դեղ տալ», որ բերքը հանկարծ չորդնի, կորուստ չունենա։ Մինչդեռ պայմանական ասած, տասն անգամ «դեղ տալով»՝ կորցնում ենք բերքի որակը։ Ցանկացած լաբորատորիա կարձանագրի, որ բերքը որակյալ չէ և խնդիր ունի»։

 

Այս օրերին նաև շատերին մտահոգում է՝ հայ արտահանողը, ինչ-որ պահի վերադառնալով ռուսական շուկա, կգտնի՞ իր տեղը, թե՞ այն արդեն գրավված կլինի այլ երկրների արտադրանքով, մասնավորապես՝ հնարավոր կլինի՞ նույն ծավալով վերադառնալ ռուսական շուկա։ «Մեզ մոտ պարբերաբար նման իրավիճակներ եղել են, որ ռուսական կողմը՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ փակել է Վերին Լարսի անցակետը, և որոշակի ժամանակ՝ մի քանի շաբաթ կամ մեկ ամիս չենք կարողացել արտահանում իրականացնել, հետո արտահանել ենք մեր մթերքը։ Երկարատև նման բան չենք ունեցել։ Ռուսական շուկայի համար հայկական ապրանքների առկայությունը, բնականաբար, ցանկալի է, բայց կրիտիկական չէ, այնպես չէ, որ առանց մեր ծիրանի, լոլիկի կամ մնացածի ռուսական շուկան մեծ դեֆիցիտ կամ լուրջ խնդիրներ է ունենալու։ Այդ տեղը կարող են գրավել նախկին Խորհրդային Միության, Կովկասի կամ այլ երկրներ։ Օրինակ՝ հիմա Ուզբեկստանը շատ հայտնի ծիրան արտահանող է դեպի Ռուսաստան։ Տաջիկստանը, Թուրքիան ծիրանի բավականին լուրջ արտահանման կարողություններ ունեն, կարող են շուկայի այդ նիշան վերցնել։ Հատկապես Թուրքիայի պարագայում շատ հարմար է, կարող են ծովով միանգամից տեղափոխել դեպի Սոչի, և այնտեղից՝ դեպի Ռուսաստանի տարբեր մարզեր։ Մյուս երկրները կփորձեն վերցնել շուկան, այդ թվում՝ նաև Ադրբեջանը, այն ևս բավականին մեծ գյուղարտահանման կարողություններ ունի, կարող են փորձել վերցնել հայկական մթերքի տեղը ռուսական շուկայում։ Դժվար է կանխատեսել, թե սա երկարաժամկետ հեռանկարում ի՞նչ կորուստներ կառաջացնի, բայց դա միանշանակ ռեպուտացիոն կորուստ է։ Կապերի հետ կապված որոշակի կորուստներ լինելու են, քանի որ այնտեղի նախկին գնորդները մի քանի անգամ ավել են մտածելու՝ հայկական ընկերության հետ պայմանագիր կնքե՞ն մատակարարման մասով, թե՞ կարող է էլի հայտնվեն նույն խնդիրների մեջ։ Եթե կնքեն, կարող է լրացուցիչ զեղչեր ցանկանան և այլն, այսինքն՝ դա լրացուցիչ ֆինանսական ծախսեր կարող է առաջացնել կամ լրացուցիչ երաշխիքներ, որոնք ծախսեր են մեր տեղական արտադրողների համար»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվիՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալինՊապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Լույս չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր