Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս լրահոսում ուշադրություն գրավեց մի տեղեկության վերնագիրը. «Երևանում կատաղի մարտեր են Արցախի դրոշի համար»: Իրականում, պետք է նկատել՝ բառի ուղիղ իմաստով մարտեր չեն, ավելի շուտ՝ լուռ դիմակայություն է:

Դեռևս 2022-ին՝ «Դիմադրության» շարժման օրերին, Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, տեղադրվեց Արցախի դրոշը: Մինչև վերջերս եղել էին այն վնասելու կամ հեռացնելու մի քանի փորձեր, սակայն դրոշն արագորեն վերատեղադրվել էր: Հիմա՝ ընտրություններից գրեթե անմիջապես հետո, Արցախի դրոշի դեմ ոտնձգությունները, ավելի ճիշտ՝ ձեռնաձգումները իրարահաջորդ ու հետևողական դարձան՝ բացահայտելով, որ դրա հետևում կանգնած է օրվա իշխանությունը:

Հայտնի է, որ Արցախի դրոշը հետևողականորեն նույն վայրում վերատեղադրում էին ՀՅԴ երիտասարդական միության անդամները: Հենց նման ևս մեկ փորձի ժամանակ նրանցից երկուսին ոստիկանները բռնել էին:

Ուշադրություն գրավեց նաև այն տեղեկությունը, որ «մայրաքաղաքի արտաքին տեսքը բարեկարգելու» անվան տակ իշխանությունները անցումների պատերից, այլ մակերեսներից ջնջել են տալիս 2016-ի «Ապրիլ յան» և 2020-ի «44-օրյա» պատերազմներում զոհված տղաների նկարները: Դիմանկարներ, որ «գրաֆիտի» եղանակով արվել էին էնտուզիաստների նախաձեռնությամբ ու այս տարիներին դարձել էին քաղաքային պատկերի բաղկացուցիչ մասը, հատկապես՝ մայրաքաղաքի ուսանողական, երիտասարդական կենտրոնում:

Պատկերն ամբողջացավ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ. «Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք ա... Երբ որ էդ դրոշը մարդիկ դնում են էդ սեղանին, նրանք դրանով բացում են, սադրում են էդ խոսակցությունը (300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման-խմբ.)»: ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանի՝ ԱԺ բարձր ամբիոնից արած այս հայտարարությունն էլ հուշում է, որ Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը պոկելու, հանելու պահանջը, իսկ միգուցե նաև պատերազմում զոհված հերոսների նկարները ջնջելու հրահանգը հենց իրենից է գալիս: Պատճառաբանությունը՝ «պատերազմի սպառնալիք ա»: Ավելին, ԱԺ-ում վերը ակնարկված ելույթում Փաշինյանը խոսում էր նաև Ալիևի օգնական Հաջիևի հետ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հանդիպման մասին՝ նշելով, թե նման հանդիպման անհրաժեշտությունը հենց «էդ սպառնալիքը կառավարելն» էր:

Ու այստեղ կարող է բնական, տրամաբանական ու անխուսափելի հարց ծագել՝ իսկ էլ ի՞նչը, ինչե՞րը կարող են դիտարկվել որպես «պատերազմի սպառնալիք», էլ ինչե՞ր կստիպի կամ ստիպված կլինի ջնջել, քանդել կամ վերացնել Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իբր «կառավարի էդ սպառնալիքը»:

Փորձենք, առանց հույզերի տրվելու, պարզապես թվարկել, թե էլ ինչեր կարող են դիտարկվել որպես «պատերազմի սպառնալիք»: Այսինքն՝ բառեր, արտահայտություններ, տեղանուններ, անվանումներ, նյութական ու ոչ նյութական արժեքներ, որոնք Հայաստանում արգելված են. դե, առայժմ՝ ՀՀ կառավարության ու ՔՊ կուսակցության համար:

Բառեր, բառակապակցություններ. ազգային, համազգային, ազատություն, արդարություն, Ցեղասպանություն, դարավոր թշնամի, ուրացող, կապիտուլ յանտ, հողատու, ազգային արժանապատվություն, իրավունք, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, Հայ առաքելական եկեղեցի, Ամենայն հայոց կաթողիկոս... (ցանկացողները կարող են լրացնել շարքը՝ սեփական երևակայությամբ):

Տեղանուններ, աշխարհագրական անվանումներ. Արցախ և Արցախի բոլոր հայտնի տեղանունները՝ Շուշի, Ստեփանակետ, Մարտակերտ, Հադրութ, Մարտունի, Ասկերան, Բերձոր, Քարվաճառ, Դադիվանք, Ամարաս, Գանձասար և այլն, Արևմտյան Հայաստան և նրա տեղանունները՝ Սասուն, Տարոն, Բիթլիս, Մուշ, Վան, Ալաշկերտ, Կարին, Իգդիր, Կարս, Արդահան, Բայազետ և այլն, Հայկական լեռնաշխարհ, Մեծ Հայք, Փոքր Հայք, Վասպուրական, Արարատ, Սիս և Մասիս, Ջուղա, Ագուլիս, Արաքս:

Անձնանուններ, որոնք կարող են գնահատվել որպես «պատերազմի սպառնալիք» կամ առնվազն «ռևանշիստական». Մոնթե, Նժդեհ, Հայկ, Հայկուհի, Անդրանիկ, Սերոբ, Գևորգ, Արամ, Տիգրան, Վահան, Վրեժ, Ռազմիկ, Կտրիճ, Քաջիկ, Մարտիկ, Արշավիր: Քիչ էր մնում մոռանայինք՝ Արարատ և Մասիս:

Արդեն նշվեց, որ Արցախի դրոշը, ըստ Փաշինյանի,«պատերազմի սպառնալիք» է: Այսինքն, նույնպիսի սպառնալիք են ԼՂՀ բոլոր խորհրդանշանները: Նաև՝ «Դեդո-Բաբոյի» հուշարձանն ու այդ կոթողի արտապատկերումները:

Դեռևս արգելված չեն, բայց այս տեմպերով «պատերազմի սպառնալիքներ կառավարելու» պայմաններում շուտով կարող են արգելվել բազմահազարամյա, Հայոց պատմություն, հայոց լեզու, հայ գրականություն, Արարատյան թագավորություն և այդ ամենին շաղկապված այլ բառեր ու բառակապակցություններ: Ու ոչ միայն բառերը:

Որպեսզի «պատերազմի սպառնալիք» չլինի, Փաշինյանը կարող է արգելել հայոց պատմությունն ու ազգային, հայրենասիրական մոտիվներ ունեցող կամ վերը նշված արտահայտությունները, գաղափարները, իրադարձությունները «կրող», դրանց հետ ասոցացվող հայ գրականությունը գրեթե ամբողջությամբ՝ սկսած Մաշտոցից, Կորյունից, Խորենացուց մինչև մեր օրերը: Ինքնին հասկանալի է, որ որպես «պատերազմի սպառնալիք» կարող են անհապաղ ապամոնտաժվել ու առնվազն տեսանելիությունից զրկվել Սասունցի Դավթի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի արձանները. քիչ չէ՝ «պատերազմի բացահայտ սպառնալիք են» (սուր են քաշում կամ նետ են արձակում), դեռ մի բան էլ՝ «ռևանշիստական» են, և այդպես շարունակ:

Եթե կարծում եք, թե սա սոսկ սարկազմ է, ուղղակի հեգնում ենք կամ ավելի վատ՝ չափազանցություն է, ինքներդ ձեզ հարց տվեք. մի 10 կամ թեկուզ 8 տարի առաջ («թավիշի» էյֆորիայի օրերին) որևէ մեկիդ մտքով կանցնե՞ր, որ ինչ-որ 10 կամ 8 տարի անց Երևանի կենտրոնում ձերբակալելու են հայ երիտասարդների, որովհետև նրանք ցանկանում էին... տեղադրել Արցախի դրոշը: Կամ մտքներովդ կանցնե՞ր, որ Արցախը կհայաթափվի, որ Ցեղասպանության ճանաչումը կդառնա «ոչ առաջնային», ավելին՝ Ցեղասպանության հիշատակումը կդառնա անթույլատրելի: Կամ մտքներովդ կանցնե՞ր, որ ազգային, համազգային նպատակներն ու գաղափարները կդառնան ավելորդ ու վտանգավոր: Եվ այլն, և այսպես շարունակ:

Ըստ այդմ, անմիջապես առաջ է գալիս հաջորդ հարցը՝ ջնջե՛լ, ջնջե՛լ... մինչև ո՞ր կետը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՌուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով Շարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժը«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Կինը չի նկատել իր 11 ամսական որդուն և մեքենայով վրшերթի է ենթարկել նրան․ բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքըՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ hարվածների վերսկսումը. Հեգսեթ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԱվագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»3 կենդանակերպի նշաններին աշնանը արտառոց փոփոխություններ են սպասվումՔանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ինչո՞ւ Ալվարեսին թույլ չտվեցին տեղափոխվել «Բարսելոնա»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում օգոստոսի 25/26-ին լույս չի լինելուՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ինՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրելԻՀՊԿ․ Վաշինգտոնն ի վիճակի չէ բացել Հորմուզի նեղուցը նավարկության համարՍևանի լողափում ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակն ափ են վերադարձրելՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն չի իրականացնումԲարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարություն է տարածելԱնցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականները«Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ բժիշկները արձանագրել են նրա մահըԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը