Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է մոտ ժամանակում հասնել կոնկրետ արդյունքների Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Անկարան կարևորում է երկխոսության միջոցով լուծում գտնելը և պետք է առաջիկայում ապահովել իրական առաջընթաց խաղաղ բանակցություններում։ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է ակտիվ դեր ունենալ միջնորդական գործընթացում՝ պահպանելով կապերը երկու կողմերի հետ։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ երկիրը նպատակ ունի նպաստել բանակցությունների վերսկսմանը և խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացմանը, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպման միջոցով։
Հետևեք մեզ՝ այստեղ



