Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Արարատի մարզից գրականություն ուղարկվեց սահմանամերձ գյուղեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, փետրվարի 19-ին` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, մեծածավալ նախաձեռնությամբ էր հանդես եկել Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանը: «Դարձիր գրադարանի բարեկամը» կարգախոսով տոնի շրջանակներում, գրադարանի  աշխատողները 96 անուն գրականություն նվիրեցին մարզի գրադարանին: Իսկ  վերոհիշյալ գրքերը կհարստացնեն Տավուշի մարզի Ոսկեպար, Կողբ, Մովսես սահմանամերձ համայնքների գրադարանները:

Բացի այդ, մարզային գրադարանի ֆոնդից, օրվա շրջանակներում, 140 անուն դասական եւ ժամանակակից ստեղծագործողների գրքերը հանձնվեցին Հայաստանի ազգային գրադարանի գրափոխանակման բաժին: Այդ գրքերը եւս կառաքվեն այն սահմանամերձ համայնքները, որոնք ունեն դրանց կարիքը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանի տնօրեն Յուրի Պետրոսյանը կարեւորելով օրվա խորհրդի շրջանակներում կազմակերպված նախաձեռնություններն, ընդգծեց. «Եթե կարողանում ենք նման ձեւով գրավել մեկ ընթերցողի, կամ մեկ երիտասարդի մեջ սեր արթնացնել դեպի գիրը, գրականությունն ու գրադարանը, ապա կարելի է ասել, որ կազմակերպված միջոցառումը ծառայեց իր նպատակին»: Անդրադառնալով գիրք նվիրելու ավանադույթին` գրադարանի տնօրենն ընդգծեց նաեւ, որ գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն մեզ հիշեցնում է այն մասին, որ պետք է ճանաչենք եւ գնահատենք գրքի արժեքը: «Եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գոնե մեկ օր գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին ու ընկերներին` դրանով իսկ մեր մեջ արթուն պահենք ընթերցողին»,-ավելացրեց Պետրոսյանը:

Յուրօրինակ նշեցին գրքի տոնը Արտաշատի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի աշակերտները: Տնօրեն Նաիրա Նիկողոսյանի գլխավորությամբ նրանք այցելեցին N զորամաս` իրենց հետ տանելով շուրջ 140 անուն գրականություն: Բարձր դասարանցիները Թումանյանի ծննդյան օրը եւ գրքի տոնը համեմեցին իրենց ասմունքով ու բանաստեղծությունների ընթերցմամբ: Միջին դասարանցիները զինվորներին հեքիաթների գրքեր նվիրելուց բացի հանդես եկան «Անխելք մարդը», «Փեփուշը», «Ոսկու կարասը» հեքիաթների բեմականացմամբ:

Օրվա կապակցությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ էր հանդես եկել նաեւ Արտաշատի «Մանկան մոլորակ» տիկնիկային թատրոնը: Անձնակազմը` տնօրեն Քաջիկ Ավետիսյանի գլխավորությամբ հյուրախաղերով այցելեց սահմանամերձ գյուղեր, բեմականացրեց Թումանյանի ստեղծագործություններից:

Հայաստանում փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր` ՀՀ Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ: Այն նպատակ ունի քաղաքացիների, հատկապես` երիտասարդներին մեջ սեր արթնացնել ընթերցանության ու գրքի նկատմամբ` դարձնելով գրադարանի լավագույն բարեկամը:

Լիլիթ Մաճկալյան

 

ԱԱ-2026. Կանադան ու Բոսնիա-Հերցեգովինան հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո) Հայ ձյուդոիստները մեկնել են միջազգային մրցաշարի ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի Անահիտ Ավանեսյանը մասնակցել է դոնորության արշավին Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումը Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու ՄԱԿ-ը ահազանգում է․ համաշխարհային օվկիանոսները հայտնվել են խորացող ճգնաժամի մեջ Սմարթֆոնից կախվածություն․ ինչու ենք մենք «կպած» էկրաններին և ինչպես փոխել դա Հանտավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ Տասնյակ կրակոցներ և հատուկ գործողություն Թեքսասում. մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել Լիոնել Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ տեսել եմ․ Դեմբելե Զախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլը Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Իրանը մշակում է համաձայնագրի վերջնական տեքստը․ Բաղայի «Ռեալը» բանակցություններ է սկսել «Արսենալի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի հետ ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները Կիրանցեցի Գոհար Վարդանյանը, ով հրապարակայնորեն խոսել էր համայնքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր դիտարկումների մասին, ազատվել է աշխատանքից Ուկրաինայի պատերազմը նոր փուլում․ վերջին զարգացումները Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները «Բարսելոնան» դատական հայց է ներկայացրել «Ռեալի» նախագահի դեմ 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Անձրևները կլինեն հորդառատ․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստորագրահավաք՝ ընդդեմ քվենների գողության. ՀՃԿ անդամները Ազատության հրապարակոմ ենՄի թողեք, որ կացինն իջնի գլխներիդ, որ հասկանաք' գլուխը մտածելու համար է. միացեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ 100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ Առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, խուսափել հեղեղավտանգ գոտիներից Ապարանի ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան գետահունային հատվածից օգտվող ջրօգտագործողներին հորդորում ենք խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց. Փրկարար ծառայություն Ռուսաստանը մեծացնելու է պատասխան հարվածների ուժը. Պուտին Տոռնադոները քանդում են տները, շոգը ռեկորդներ է սահմանում․ Ամերիկան եղանակային քաոսի մեջ է Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա Ալբերտ Առստամյանի գործով բողոքը Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Սխալ տեղեկություններ են տարածվում Հորմուզի նեղուցը բացելու և Իրանի միջուկային զենքի ծրագիրը դադարեցնելու հնարավոր գործարքի մասին․ Վենս Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համարԱռևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մի շարք երկրներ միացել են ՆԱՏՕ-ին 2022 թվականից հետո՝ Ռուսաստանի պարտության դեպքում «կարկանդակի կտոր» ապահովելու համար․ Պուտին Հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը․ Արաղչի Պաշտոնանկություններ՝ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում․ վարչապետը հայտարարել է՝ չի պատրաստվում հեռանալ Երևանում հերթական անգամ մեքենա են թալանել, պատճառվել է 2 մլն դրամի վնաս «Ինստագրամ»-ում ու «Ֆեյսբուք»-ում զանգվածային խափանումներ են Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումՄբապե. Կհամաձայնեի ոչ մի գոլ չխփել, բայց նվաճել աշխարհի գավաթը Ֆրանսիայում դատարանը դատապարտել է Ադրբեջանի 9 քաղաքացու՝ բլոգեր Մահամադ Միրզալիի սպանության փորձի համար Թրամփն անդրադարձել է Իրանի հետ համաձայնեցված պայմաններին Քամի Սասաֆռայի ճյուղերում. երբ ներկայացումը ստեղծվում է մարդկանցով, այն դադարում է պարզապես ներկայացում լինելուց Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջnւկային զենք չի ունենա. Նեթանյահու Կիևյան կամուրջը որոշ ժամանակ երթևեկության համար փակ է լինելու Զգուշացում՝ Հիդրոմետից. առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ