Շոգի պատճառով 2 երեխա է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի Կարպենտրա քաղաքում երկու փոքր երեխա մահացել է այն բանից հետո, երբ երկար ժամանակ մնացել է փակ մեքենայի մեջ, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Mirror-ին։
Նախնական տեղեկություններով՝ երեխաների մայրը նրանց թողել է ավտոմեքենայում, որտեղ արտաքին բարձր ջերմաստիճանի պատճառով սրահը ծայրահեղ տաքացել էր։ Մասնագետների գնահատմամբ՝ նման պայմաններում մեքենայի ներսում ջերմաստիճանը կարող էր հասնել մինչև 70°C-ի։
Հաղորդվում է, որ կինը վերադարձել է մեքենայի մոտ և երեխաներին հայտնաբերել առանց կենսական նշանների։ Ավելի ուշ նա ոստիկանությանը հայտնել է, որ «մոռացել էր» երեխաներին մեքենայում։
Դեպքի առթիվ իրավապահ մարմինները քրեական հետաքննություն են սկսել՝ պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



