Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հղիության համար կարևոր 15 վիտամինները

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

Առողջ սնունդը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, որոնք հղիության ընթացքում  օրգանիզմը սնում են ամենակարևոր նյութերով: Այս վիտամինները օգնում են հղիներին առողջ լինել, կամ հիվանդությունների դեպքում՝ արագ ապաքինվել: Հղիների առողջ սննդակարգի անբաժան մասը պետք է կազմեն մրգերը, բանջարեղենը, կաթնեղենը, թռչնի միսը, հացահատիկը, լոբին, մերկուրիի քիչ քանակություն պարունակող ձկներ, մսամթերք, որը եփվելուց հետո պահպանում է իր կարմրավուն գույնը: Հղի կանանց սննդակարգը պետք է հարուստ լինի վիտամիններով, հանքանյութերով, սպիտակուցներով և ածխաջրերով: Շատ կարևոր է ընդունել այս սննդարար նյութերը ճիշտ քանակությամբ, որպեսզի վատ հետևանքների չհանգեք: Որո՞նք են այն կարևոր 15 վիտամինները, որոնք անհրաժեշտ են մոր առողջության  և պտղի նորմալ զարգացման համար:

pregnant-woman-with-flower

Վիտամին A և բետա-կարոտին

Վիտամին A-ն և բետա-կարոտինն օգնում են, որպեսզի զարգանան ոսկորները և ատամները: Հղի կանանց համար օրական անհրաժեշտ  է մոտ 770մկգ (միկրոգրամ) չափաքանակով վիտամին A և բետա-կարոտին: Վիտամին A-ն առկա է մեծ մասամբ կաթի, ձվի, կարտոֆիլի, գազարի, դդմի, կանտալուպի (դդմի տեսակ), սպանախի, բրոկոլիի, կանաչ, դեղին և նարնջագույն բանջարեղենների և դեղին, նարնջագույն մրգերի մեջ: Վիտամին A են պարունակում սաղմոնը և շիլաները: Հետազոտությունները պարզել են, որ վիտամին A-ի պակասություն չի նկատվում հղիների և նորածինների մոտ: Այս վիտամինը կարևոր է վերարտադրողական համակարգի կայուն վիճակի և առողջության համար: Վատ սնվող կանանց համար վիտամին A-ն բազմաթիվ առողջական խնդիրներ է լուծում հղիության ընթացքում և դրանից հետո:  Վիտամին A-ի պակասի դեպքում հղի կանանց մոտ առաջանում է քսերոֆտալմիա, որն էլ իր հերթին՝ մեծացնում է անեմիայի ռիսկը և կարող է դանդաղեցնել պտղի աճը:

Վիտամին B1 կամ տիամին (Thiamin)

Վիտամին B1 կամ տիամինը կարևոր է էներգիայի աճի և նյարդային համակարգի կարգավորման համար: Այս վիտամինի պակասի դեպքում նորածինների մոտ առաջանում է երեխաների բերի-բերի հիվանդությունը (Infantile Beriberi): Երեխաներն այս հիվանդությամբ վարակվում  են մոր կաթի միջոցով: B1 վիտամինի ցածր մակարդակի հետևանքով  ուղեղի նյարդային բջիջները բորբոքվում են: Վիտամին B1-ն առկա է հացահատիկների, ցորենի ածիկի, սովորական լոբու, սմբուկի, լոլիկի, սպանախի, կանաչ սիսեռի, ընկուզեղենի, պատիճավորների, պաստայի, բրնձի, բրյուսելյան կաղամբի,  ձվի, օրգանական մսամթերքների  և խոզի մսի մեջ: Կանանց օրական անհրաժեշտ է 1.4մգ վիտամին B1: Պետք չէ սննդամթերքը շատ տաքացնել կամ սառեցնել, քանի որ դա ոչնչացնում է այս վիտամինը:

Վիտամին B2 կամ ռիբոֆլավին (Riboflavin)

Վիտամին B2-ը կամ ռիբոֆլավինը պահպանում է մաշկի առողջությունը, լավ տեսողությունը և էներգիայի մակարդակը: Այն հիմնականում հանդիպում է կաթնեղենի, ձվի, մասի, ձկան, թռչնի մասի, բրոկոլիի, ավոկադոյի, սնկի, չորացրած լոբու, կորեկի, լոբու, շիլաների, կանաչ տերևով բանջարեղենների, ինչպես, օրինակ` սպանախի և ծնեբեկի մեջ:  Օրական մոտ 1.4մգ վիտամին B2 է անհրաժեշտ հղի կանանց: Այս վիտամինը շատ կարևոր է հղիության ընթացքում, քանի որ այն ապահովում է  մարմնի հյուսվածքների և վերարտադրողական համակարգի կայուն զարգացումը:

Վիտամին B3 կամ նիացին (Niacin)

Հղիության ընթացքում անհրաժեշտ է 18մգ վիտամին B3: Այն ոչ միայն նպաստում է մարսողության և նյարդային համակարգի առողջ և կայուն վիճակին, այլև ապահովում է  մաշկի առողջությունը և գեղեցկությունը: Վիտամին B3 պարունակում են սպիտակուցով հարուստ սննդամթերքներ`լոբազգիները, կաթնաշոռը, թեփոտ բրինձը, կարտոֆիլը, ձուն, գետնանուշը, պանիրը, հացը, վարսակը, գարին, շիլան, ձուկը, միսը, կաթը:

Վիտամին B6 կամ պիրիդոքսին (Pyridoxine)

Վիտամին B6-ն օգնում է հղի կանանց հաղթահարելու առավոտյան սրտխառնոցը, ընդհանուր սրտխառնոցը և փսխելը: Այս վիտամինն է նպաստում արյան կարմիր գնդիկների ձևավորմանը: Վիտամին B6-ը հղիության ընթացքում նպաստում է պտղի ուղեղի զարգացմանը և իմունային համակարգի ամրապնդմանը: Վիտամին B6-ն առկա է ձվի, ձկան, թռչնի մսի, խոզի մսի, լյարդի, սոյայի, սիսեռի, լոբու, բրոկոլիի, գազարի, կանտալուպայի, կաղամբի, ծաղկակաղամբի, սպանախի, բանանի, արևածաղկի սերմերի, հացահատիկի, շիլաների, թեփոտ բրնձի, վարսակի, ընկույզի և հացահատիկի թեփի մեջ:  Օսլա պարունակող բանջարեղենը, ինչպես, օրինակ՝ կարտոֆիլը և ոչ ցիտրուսային մրգերը նույնպես պարունակում են վիտամին B6-ի մեծ պաշարներ: Հղի կանանց անհրաժեշտ է մոտ 1.9մգ վիտամին B6:

Վիտամին  B9 կամ  Folic Acid (folate)

Վիտամին B9-ն օգնում է կանխելու ողնաշարի քայքայումը (spina bifida): Այն իր գործունեությամբ աջակցում է պլացենտային (placenta):  Այս վիտամինի բացակայությունը մոր և պտղի մոտ բերում է որոշակի խանգարումների, օրինակ` անեմիա, գլխացավ, շնչասպառություն, թուլություն, հոգնածություն, սրտխփոցներ, գրգռվածություն և կենտրոնանալու դժվարացում: Այս վիտամինը գտնվում է կանաչ տերևներով բանջարեղենի` սպանախի, բրոկոլիի, սնկի, ճակնդեղի, ծաղկակաղամբի, սիսեռի, լոբու, ընդեղենի, մարգարինի, հացի, թեփոտ բրնձի, ելակի, նարնջի, նարնջի հյութի, բանանի, պաստայի, ընկուզեղենի և շիլաների մեջ: Հղիներին անհրաժեշտ է 400-600մգ ֆոլիաթթու: Պետք է ընդունել այս վիտամինը՝ ըստ համապատասխան չափաքանակի:

Վիտամին  B12

Վիտամին  B12-ն  օգնում է պտղի նյարդային համակարգի զարգացմանը: Այն ձևավորում է նաև արյան գնդիկները: Նրա բացակայությունն առողջական խնդիրներ է առաջացնում մոր և պտղի մոտ:  Այդ  առողջական խնդիրներից են` պտղի թերաճը, ինսուլինի նկատմամբ դիմադրությունը (6 տարեկան երեխաների դեպքում), ուղեղի վատ զարգացումը և սակավարյունությունը: 2.6 մկգ չափաքանակով  B12 վիտամին է անհրաժեշտ հղիներին: Այս վիտամինով հարուստ են կաթը, յոգուրտը, թյունոսը, իշխանը, տավարի միսը, խոզապուխտը, թռչնամիսը:

Վիտամին C

Վիտամին C-ն օգնում է ամրացնելու մեր մարմնի իմունային համակարգը: Այս վիտամինն օգնում է, որ մարմինը կլանի երկաթը: Ավելին, այն թույլ չի տալիս, որ հյուսվածքները վնասվեն: Վիտամին C-ով հարուստ են ցիտրուսային մրգերը, ելակը, պապայան, բրոկոլին, կանաչ լոբին, լոլիկը, կարտոֆիլը, պղպեղը: Հղի կանանց անհրաժեշտ է վիտամին C-ի 80-85մգ չափաբաժին: Վիտամին C-ի պակասից նորածինների մոտ առաջանում է Բարլոուի հիվանդությունը (Barlow disease):

Վիտամին D

Վիտամին D-ն հակառախիտային վիտամին է, որն օգտակար է ոսկորների և ատամների ձևավորման համար: Այն օգնում է, որ օրգանիզմն օգտագործի կալցիումը և ֆոսֆորը, որոնք էլ ապահովում են մոր և պտղի առողջությունը: Հղի կանանց հարկավոր է վիտամին D-ի 5մկգ չափաքանակ: Վիտամին D պարունակում են կաթը, ձուն, միսը, մարգարինը, սոյան, կաթի փոշին, ձուկը  (հատկապես՝ յուղոտը) և արևի լույսը:

Վիտամին E

Վիտամին E-ն հայտնի է  իր հակաօքսիդանտ հատկություններով: Բջիջներն օգտագործում են վիտամին E-ն, որպեսզի իրականացնեն օրգանիզմի համար շատ կարևոր ֆունկցիաներ: Այն ամրացնում է իմունային համակարգը, լայնացնում է արյունատար անոթները: Այն օգնում է բուժել նորածինների դեղնախտը, թունավոր հղիությունը և IUGR-ը (Intra Uterine Growth Retardation): Հղի կանանց հարկավոր է մոտ 15մգ վիտամին E: Այս վիտամինը հանդիպում է շիլաների, բանջարեղենային ձեթի, սպանախի, ցորենի ածիկի և ընկուզեղենի մեջ:

Վիտամին K

Վիտամին  K-ն օգնում է լուծելու արյան թանձրացման խնդիրները: Այս վիտամինի պակասից երեխաների մոտ առաջանում է neonatal hemorrhage հիվանդությունը: Վիտամին K-ն հանդիպում է կանաչ տերևներով բանջարեղենների, բրյուսելյան կաղամբի, բրոկոլիի, մսի, ձկան, ձվի մեջ: Հղի կանանց հարկավոր է վիտամին K-ի 90մկգ չափաքանակ: Բացի վիտամիններից, հղիության ընթացքում կարևոր է նաև հետևյալ հանքանյութերի օգտագործումը:

Երկաթ

Երկաթը կրճատում է  մայրական սակավարյունության, երեխայի ցածր քաշի և երկաթի պակասի դեպքում առաջացող հիվանդությունների ռիսկը: Երկաթը կանխում է նաև պտղի զարգացման հետաձգումները, ճանաչողական համակարգի խախտումները և վաղաժամ ծննդաբերությունը: Հղի կանայք պետք է օգտագործեն երկաթի 27մգ չափաբաժին: Երկաթ պարունակում են միսը, հավի լյարդը, թյունոսը, խոզը, ոստրեն, լոբին, վարսակի շիլան, տոֆուն, սպանախը, շաղգամը, բրյուսելյան կաղամբը, բրոկոլին, ոսպը, ընդեղենը, հացը, սոյան:

Կալցիում

Կալցիումն անհրաժեշտ է հղի կանանց՝ ամուր ատամների և ոսկորների համար: Այն նաև օգնում է նյարդերի և մկանների ճիշտ աշխատանքին, կանխում է արյան խտացումը:  Հղի կանանց հարկավոր է 1000-1300մգ կալցիում: Կալցիում պարունակում են կաթնամթերքները (կաթ, յոգուրտ, չեդեր պանիր), տոֆուն, հյութերը, ընկուզեղենը, շիլաները, հացը, սիսեռը, ոստրեն, սոյայի կաթը, կանաչ տերևով բանջարեղենը` սպանախը, բրոկոլին, պահածոյացված ձուկը:

Սպիտակուց

Սպիտակուցներն օգնում են վերականգնել բջիջները և նպաստել ամինաթթուների արտադրմանը: Դրանք անհրաժեշտ են առողջ մաշկի, ոսկորների, մկանների և մարդու օրգանիզմի առողջության համար: Սպիտակուցն առկա է ձվի, մսի, կենդանական ծագում ունեցող սննդամթերքների մեջ, կաթնեղենի, թռչնի մսի, լոբու, ընկուզեղենի, ընդեղենի և բանջարեղենով բուրգերների  մեջ: Հղի կանանց հարկավոր է 71մգ սպիտակուց:

Ցինկ

Ցինկն անհրաժեշտ է պտղի նորմալ ձևավորման և զարգացման համար: Ցինկը բուժում է վերքերը և զարգացնում հոտի և համի զգայարանները: Ցինկի պակասի դեպքում  հղիության ընթացքում ընկնում է իմունային համակարգի դիմադրողությունը և վատ հետևանքների բերում: Ցինկն առկա է շիլաների, ընկուզեղենի, կարմիր մսի, թռչնի մսի, ձավարեղենի, ոստրեի, շաղգամի, կոճապղպեղի արմատի, սիսեռի, լոբու, դդմի սերմերի, գետնանուշի և կաթնեղենի մեջ: Հղի կանանց հարկավոր է ցինկի 8մգ չափաբաժին:

Աղբյուրը <a href="http://168.am/2013/03/31/203529.html">© 168.am</a></br>

«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկել