Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի արևելքում գտնվող Տոմբլեն քաղաքում պարաշյուտիստներով քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է զոհվել, հայտնում է AFP-ն։
Տեղական իշխանությունների հաղորդմամբ, միջադեպի հետևանքով զոհվել են օդաչուն և 10 ուղևորներ, այդ թվում՝ հինգ ուսանող և հինգ հրահանգիչ։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, պարաշյուտիստների դպրոցի օգտագործած ինքնաթիռը կործանվել է Նանսի-Էսսե օդանավակայանից թռիչք կատարելուց հետո։ Ոստիկանությունը հանրությանը կոչ է արել խուսափել Մյորթ է Մոզել դեպարտամենտի օդանավակայանի շրջակա տարածքից։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը մեկնել է դեպքի վայր, հայտնել են ՆԳՆ-ից։
Արևելյան Մյորթ է Մոզել դեպարտամենտի պրեֆեկտ Իվ Սեգին հայտնել է, որ միջադեպի հետևանքով անցորդներից ոչ ոք չի տուժել։
Տեղական պաշտոնյաները նաև հայտնել են, որ ավիավթարի զոհերի հարազատները աղետի պահին գտնվել են օդանավակայանում։
Հետևեք մեզ՝ այստեղ



