Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ Զաքարյան
Չնայած, որ ստորագրված հուշագրով Հորմուզում հաստատվել էր հրադադարի ու ազատ նավարկության ռեժիմ՝ այնուամենայնիվ երեկ և այսօր գիշերը կրկին ռազմական հարվածների շարք է եղել:
Սա չի՛ նշանակում, որ ընդամենը խախտվել է հրադադարի կամ նեղուցով ազատ նավարկելու ռեժիմը:
Սա նշանակում է, որ ստորագրված հուշագրի համաձայն, 60 օր հետո ակնկալվող վերջնական համաձայնագրի շուրջ տարվող բանակցություններում առկա են լուրջ տարաձայնություններ: Սա նշանակում է, որ կողմերի կարմիր գծերը շարունակում են մնալ անհաղթահարելի:
Թե ի՞նչ կլինի, երբ առանց համաձայնությունների ու կոմպրոմիսների լրանա հրադադարային 60 օրը՝ դեռևս բարդ է ասել: Գուցեև երկարաձգվի բանակցային ժամանակը և/կամ փոփոխվեն ձևաչափերը, միջնորդներն ու բանակցողները: Բայց այն, որ Մերձավոր Արևելքում հակադրվող շահերը առայժմ հեռու են փոխզիջումներից ու կայուն խաղաղության հասնելու հեռանկարից՝ դա երևում է:
Այս պահին իրատեսական չէ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն փնտրելը: Հատկապես, որ ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրասվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը:
Հ.Գ.
«TRIPP-ի ուղղի» նախագծի մասին հիմա խոսելը վաղաժամ է, գուցե նաև ժամանակավրեպ: Հարավային Կովկասում, քաղաքական շահեր շոշափող, հատկապես խոշոր ներդրումային նախագծերի իրացման համար դեռևս չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



