Երևան, 23.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ հետախուզական ծառայությունը մի քանի վրիպում է թույլ տվել գերատեսչությունների միջև անհամաձայնեցվածության և տվյալների հավաքագրման ներքին համակարգում առկա անճշտությունների պատճառով, ինչը փետրվարի վերջին հանգեցրել է Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածին, որի հետևանքով զոհվել է 175 մարդ։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ ամերիկյան հետախուզության վերլուծաբանը դեռևս 2019 թվականին գերատեսչության ներքին ոչ պաշտոնական համակարգում նշել էր Մինաբի ռազմական օբյեկտներում տեղի ունեցած փոփոխությունների մասին և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Պենտագոնի պոտենցիալ թիրախներից մեկն իրականում դպրոց է։

Bloomberg-ը պնդում է, որ տվյալների բազաների անջատվածության պատճառով թիրախների տեղակայման մասին տեղեկատվությունն այդպես էլ չի հասել հրամանատարությանը, ինչը նշված է եղել Պենտագոնի չհրապարակված հետաքննության մեջ։

Դպրոցին հասցված հարվածի հետաքննությունը ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մակարդակով սկսվել էր ապրիլին, սակայն ներկայումս այն փաստացի սառեցված է՝ երկրի Կենտրոնական հրամանատարությանը փոխանցվելուց հետո, հավելել է գործակալությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Մինաբում աղջիկների տարրական դպրոցին հարված հասցնելու մասին։ Զոհվել է 175 մարդ, այդ թվում՝ 168 աշակերտուհի, ևս 95-ը ստացել են վնասվածքներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ հարձակման մեջ մեղադրել է Իրանի զինված ուժերին՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Ավելի ուշ պարզվել է, որ հարվածի վայրում հայտնաբերված հրթիռի բեկորներն ունեն ամերիկյան զինամթերքի մարկավորում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով Այսօր, 36 տարի անց, մեր պարտականությունն է պաշտպանել ոչ միայն մեր սահմանները, այլև մեր պետականության հիմնադիր փաստաթուղթը, մեր անկախության մանդատը․ Սուրենյանց Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբՀայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Հնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համարՕդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչի