Մեծ Պահքի ուրբաթ օրերին «Հաւատով խոստովանիմ»-ը Մայր Տաճարում կընթերցեն դպրոցականները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆOրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծ Պահքի շրջանում` ուրբաթ օրերին, Հանգստյան ժամերգության մեջ զետեղված Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի (1166-1173թթ.) «Հաւատով խոստովանիմ» աղոթքները Մայր Տաճարում կընթերցվեն Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտների կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, փետրվարի 19-ին աղոթքները կասվեն Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտների կողմից:



