Շոկի մեջ ենք. Արցախում զոհված զինծառայողի հարազատներն ու ընկերները բացառում են ինքնասպանության վարկածը (տեսանյութ)
ՎԻԴԵՈ1in.am-ը գրում է.
Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Դավիթ Տերտերյանի հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը: «Չենք հասկանում՝ ինչ է կատարվել: Շոկի մեջ ենք: Չենք պատկերացնում, որ էդ երեխեն չկա: Հավասարակշռված տղա էր, լավ, ռեալ մտածող երիտասարդ էր»,- նշում են հարազատները:
Ընկերների հավաստմամբ՝ շատ կազմակերպված էր, համեստ: Նա թույլ մարդ չէր, ուժեղ կամքի տեր էր: Միշտ խոսում էր ապագայի մասին. «Դավոն կյանքում ոչ մեկի նեղություն չէր տա, նրա համեստությունը հերիք էր, որ իրեն հարգեին»:



