Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռեգբին գնդակով կոնտակտային, թիմային խաղ է: Ըստ պատմական տեղեկությունների, նույնիսկ հին ժամանակներում շատ ժողովուրդներ են ունեցել ժամանակակից ռեգբիին նմանվող խաղեր։ Հին եգիպտացիները, Հռոմի լեգեոներները և Հարավային Ամերիկայի հնդկացիները գնդակ էին խաղում թիմերով։ Հետագայում, հռոմեացիների շնորհիվ, գնդակով խաղն իր երկրպագուներին գտավ Բրիտանական կղզիներում։ Թիմային գնդակով խաղերը բավականին տարածված էին միջնադարյան Անգլիայում։ Դրանք խաղում էին փողոցներում և հրապարակներում։ Դրա համար բավական էր հավաքել երկու խումբ՝ հակառակորդների երկու թիմ։ «Ֆուտբոլային ամբոխի խաղը» հաճախ ավարտվում էր լուրջ վնասվածքներով։ Չկային խաղի միատեսակ կանոններ, խաղը հիմնված էր ընդհանուր պայմանավորվածությունների վրա:

17-րդ դարում ֆուտբոլը, որը մեծ զարգացում էր ապրում անգլիական քոլեջներում, համալսարաններում, մասնավոր դպրոցներում, դարձավ ավելի քաղաքակիրթ։ Բազմաթիվ քաղաքների և ուսումնական հաստատությունների թիմերն ունեին խաղի իրենց կանոններն ու առանձնահատկությունները, և այդ հարցում հաճախ տարաձայնություններ էին ծագում: Ընդհանուր կանոնների ձևակերպումը սկսվել է 19-րդ դարում յոթ արտոնյալ դպրոցում։ Վերջապես, մի քանի տասնամյակ անց դրանցից վեցում հաստատվեցին նմանատիպ կանոններ։

Ռեգբի խաղի ծագման բազմաթիվ վարկածներ կան, սակայն պաշտոնական ճանաչում է ստացել միայն մեկը, ըստ որի, ռեգբիի հիմնադիր է համարվում դպրոցական Ուիլ յամ Ուեբ Էլիսը։ Այդ վարկածով, 1823 թվականի ապրիլի 7-ին տեղի ունեցած խաղում նա խախտել է խաղի կանոնները և, գնդակը ձեռքը վերցնելով, վազել է դեպի հակառակորդի դարպասը։ Այս տարբերակն ունի և՛ կողմնակիցներ, և՛ բացահայտ հակառակորդներ: Այդուամենայնիվ, բոլորը մի հարցում համաձայն են, որ այդ խաղն իրականում հայտնվել է Ռեգբի քաղաքի դպրոցներից մեկում, որտեղից էլ առաջացել է նրա անունը։ Չնայած հակասություններին և ապացույցների բացակայությանը, Ուեբ Էլիսը մինչ օրս էլ համարվում է ռեգբիի խորհրդանիշներից մեկը:

Հայտնի չէ, թե այդ խաղի ընթացքում ո՞վ է առաջինը վերցրել գնդակը, սակայն դպրոցի տնօրեն Թոմաս Առնոլդն ամեն կերպ նպաստել է խաղի զարգացմանը։ 1845 թվականին հայտնվել են ռեգբիի առաջին կանոնները։ 1848 թվականին Քեմբրիջի ուսանողները ձևակերպել են իրենց կանոնները, որոնք օգտագործվել են հետագա խաղերի համար, թեպետ դեռ շարունակվում էր բանավեճն այն մասին, թե կարելի՞ է ձեռքով վերցնել գնդակը։ 1863 թվականի հոկտեմբերի 26-ին լոնդոնյան պանդոկներից մեկում կայացած հանդիպման ժամանակ, որն այնուհետ վերաճեց բուռն բանավեճի, տեղի ունեցավ ֆուտբոլի և ռեգբիի վերջնական բաժանումը: 1871 թվականին ստեղծվեց Ռեգբիի միությունը, և նույն ժամանակ անցկացվեց առաջին միջազգային հանդիպումը։ Այդ՝ ԱնգլիաՇոտլանդիա հանդիպմանը յուրաքանչյուր թիմից մասնակցել է 20 խաղացող, իսկ մի քանի տարի անց հաստատվել է 15 խաղացողի ֆորմատը։ Մի քանի անգամ փոխվել է նաև միավորների համակարգը: Ռեգբիի հիմնական կանոններից էր խաղադաշտում խաղալու համար վարձատրություն վերցնելու արգելքը, քանի որ... այն համարվում էր սիրողական մարզաձև։ Սակայն ժամանակի ընթացքում Անգլ իայի հյուսիսից շատ ակումբներ սկսեցին պնդել խաղացողների համար դրամական փոխհատուցում տալը, քանի որ... նրանցից շատերը ստիպված են եղել կորցնել իրենց ամենօրյա աշխատանքը ռեգբիի հանդիպումներին մասնակցելու պատճառով: Ռեգբիի միությունն իր հերթին պնդել է խաղի սիրողական կարգավիճակը և դրամական հաշվարկների անհնարինությունը։ Արդյունքում, ակումբները, որոնք համաձայն չէին նախկին կանոնների հետ, լքել են կազմակերպությունը, և 1895 թվականի օգոստոսին հայտնվել է Ռեգբիի Հյուսիսային միությունը, որը շուտով հայտնի է դարձավ որպես Ռեգբիի լիգա։ Այդպես ի հայտ է եկել 2 տիպի խաղ՝ ռեգբիի լիգա, որտեղ խաղացողներն իրենց խաղով էին ապրում, և ռեգբիի միություն՝ սիրողական մարզաձև։

Ռեգբի խաղի նպատակն է գնդակով հարվածել հակառակորդի H-աձև դարպասին կամ գնդակը իջեցնել հակառակորդի դաշտի ծայրամասային գոտում, որի համար թիմը միավորներ է ստանում: Խաղի վերջում ամենաշատ միավոր վաստակած թիմը հաղթում է: Ռեգբիում, ի տարբերություն ֆուտբոլի, թույլատրվում է ձեռքերով դիպչել գնդակին։ Խաղի ընթացքում գնդակը միմյանց փոխանցվում է ոտքերով կամ ձեռքերով, թեև երկրորդ դեպքում գնդակը կարելի է փոխանցել միայն հետ: Խաղը թույլ է տալիս կոշտ ուժային պայքար, համարյա՝ ըմբշամարտ, ուստի խաղացողից պահանջվում է համապատասխան ֆիզիկական պատրաստվածություն, ուժ, ըմբշամարտիկի լավ որակներ, շարժունակություն և տոկունություն: Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ բոլոր խաղացողները լինեն հսկայական: Միայն հարձակվողները պետք է լինեն խոշորամարմին:

Խաղն անցկացվում է 100 մ երկարությամբ և 70 մ լայնությամբ խոտածածկ դաշտում, ունի 2 խաղակես՝ յուրաքանչյուրը 40 րոպե տևողությամբ, որոնց միջև ընդմիջումը 5-10 րոպե է։ Առաջին խաղակեսից հետո թիմերը փոխում են դարպասները։ Եթե հանդիպման արդյունքը հավասար է, նշանակվում է 10 րոպեանոց լրացուցիչ 2 խաղակես: Յուրաքանչյուր թիմ խաղադաշտ է դուրս բերում 8 հարձակվող և 7 պաշտպան:

Այսօր ռեգբին հայտնի խաղ է Անգլիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Շոտլանդիայում, Հարավային Աֆրիկայում, Արգենտինայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և այլն: Այն խաղում են միլիոնավոր մարդիկ աշխարհի ավելի քան 100 երկրում: 100 տարի անց Ռեգբիի միությունը համաձայնեց ռեգբիի «ազատ» կարգավիճակին, որը վերացրեց մարզիկների վարձատրության սահմանափակումները և նպաստեց ռեգբիի անցմանը պրոֆեսիոնալ մակարդակի:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան