Արցախում զոհված զինծառայողը տան միակ արու զավակն էր. մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայող Թեմուր Շարիի Սուլոյան:
19-ամյա զոհված զինծառայողը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից էր, հայրը մահացած էր, ընտանիքի միակ արու զավակն էր, իրենից բացի երեք քույր ունի: Shabat.am-ի հետ զրույցում ասաց Պռոշյանի Արթուր Վարդանյանը:
Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երկու տղաներն էլ ժամկետային զինծառաողներ են եղել, զորակոչվել են 2015-ի գարնանը: Նախնական տեղեկություններով՝ Թեմուր Սուլոյանը մահացու հրազենային վիրավորում է հասցրել ծառայակցին, ապա՝ ինքնասպան եղել:
Թեմուրն ավարատել էր միջնակարգ դպրոցը և զորակոչվել էր բանակ:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը եւ Թեմուր Շարիի Սլոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



