Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները։
Մրցույթին այս տարի մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 85 կազմակերպություն՝ գիտակրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական և առողջապահական ոլորտներում դրական ու տեսանելի փոփոխություններ իրականացնելու նպատակով։
Մրցույթի ամփոփման արդյունքում աջակցություն կտրամադրվի հինգ կազմակերպության.
- «Զենիթ» ակադեմիա կրթական հիմնադրամ
- «ՀԱԻՖՆ 4 ԼԱԲ» Հետազոտական և կրթական ՀԿ
- «Ճախրուկ» հատուկ կարիքներ ունեցող անձանց աջակցող ՀԿ
- «Հայ-Հայ» կրթական ՀԿ
- Կայուն զարգացման հայկական հիմնադրամ
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



