Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լուսավոր կերպար էր Ժորաս։ Շատ աշխույժ էր, բարի, խղճով երեխա էր։ Երեխաների հետ բակում «ֆիշկա» էին խաղում։ Հաղթում էր, բայց, միևնույնն է, «ֆիշկաները» թողնում էր պարտվողներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ժորայի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Ժորան ծնվել է Էջմիածնում։ 12 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գայանեն նշում է՝ գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չէր սովորում։ «Սովորելու առումով աշխատասեր չէր, բայց շատ ընդունակ էր։ Կարող էր տանը դաս չսովորել, բայց գնար դպրոց, հինգ ստացած վերադառնար։ Սպորտի էր հաճախում, ըմբշամարտով էր զբաղվում։ Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Անթիվ պատվոգրեր, մեդալներ ու գավաթներ ունի»։

Ժորայի 16 տարեկանը դեռ չլրացած՝ ընտանիքը որոշում է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։ «Չեմ թաքցնի՝ միշտ բանակի հետ կապված անհանգստություն կար իմ ներսում։ Ռուսաստանում էինք ապրում, արդեն պետք է 18 տարեկան դառնար, ինձ ասաց. «Մա՛մ, պետք է վերադառնանք Հայաստան, ես բանակ եմ գնալու»։ Իրեն անկեղծորեն ասացի՝ չեմ ուզում, որ ծառայես, շատ անհանգիստ եմ։ Իսկ Ժորան ընդդիմացավ՝ պետք է ծառայեմ։ Նա այդ տարիքում շատ հասուն էր, մեր տան տղամարդն էր, իր խոսքն արժեք ուներ։ Չկարողացա իրեն ընդդիմանալ, նա այնքան լուրջ էր մոտենում ծառայության հարցին։ Վերադարձանք Հայաստան»։

2019 թվականի հուլիսի 11-ին Ժորան զորակոչվում է ժամկետային ծառայության։ Վեց ամիս ծառայել է Արմավիրի զորամասում, այնուհետև՝ Սանասարավանում (Կուբաթլու): «Ինձ ասում էր՝ անպայման պետք է Արցախում ծառայեմ։ Այնպես արեց, որ այդ հարցում էլ չընդդիմանամ։ Մեկ տարի երեք ամսվա ընթացքում մեկ օր չի դժգոհել։ Ամեն ինչ արել եմ, որ իմ երեխաները որևէ բանի կարիք չունենան։ Բնական է՝ ծառայության ժամանակ կարող են և դժվարություններ լինել, բայց իմ տղան երբեք չի տրտնջացել, երբեք չի ասել, որ այս մի բանը չկա կամ նման բաներ։ Նույն կերպ՝ նաև պատերազմի օրերին. երբեք դժգոհության մեկ բառ չեմ լսել։ Միշտ ասում էր. «Սաղ տոչնի ա»։ Պատերազմի օրերին նա ինձ այնպես էր խաբել, չէի հասկանում, որ առաջնագծում է։ Երբեք սուտ չէր խոսում, բայց այդ օրերին ինձ այնպես համոզեց, որ հավատացի՝ ամեն ինչ նորմալ է։ Ասում էր. «Մա՛մ, տանկիստ եմ, հինգերորդ գծում եմ, առաջնագծում չեմ։ Հետո արդեն պարզվեց՝ ինչ առաջին գիծ, ինչ տանկ, ամեն ինչ իրար էր խառնվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Իմ տղան տանկի մեխանիկ վարորդ էր։ Հրաշալի տիրապետում էր իր մասնագիտացմանը։ Օգոստոսին նա Ռուսաստանում՝ Աստրախանում, տանկային բիաթլոնի էր մասնակցում։ Երբ պատերազմն սկսվեց, Ժորս Հայաստանում չէր։ Առաջին օրերին իրենց ընկերներից շատերն էին զոհվել, իրենց զորամասի տղաներից շատերը Ջրականում էին եղել։ Երեք ամիսը մեկ այնտեղ էին գնում զորավարժությունների։ Տղաներն ուզում էին շուտ հետ գալ Ռուսաստանից։ Ժորս ասում էր. «Մա՛մ, գիտես, թե ինչ տղերք են զոհվել, պետք է հետ գանք, որ կարողանանք մեկս մյուսի մեջքը պահել»։ Ես էլ մտածում էի՝ մինչև վերադառնան, պատերազմը կավարտվի։ Ո՞վ կմտածեր, որ այս պատերազմը 44 օր է տևելու, և այսքան տղաներ են զոհվելու։ Չէինք պատկերացնում, թե մարտի դաշտում ինչ է կատարվում։ Տարբեր մարդիկ տարբեր բաներ էին ասում։ Խաբում էին, թե հաղթում ենք։ Բայց, ախր, նույնը նաև իմ տղան էր ինձ ասում։ Ժորս ինձ այդպես էր ասում, որ հանգիստ լինեմ, իսկ ես հավատում էի իրեն։ Սեպտեմբերի 30-ին տղաները վերադարձան Հայաստան։ Նա ինձ իրենց գալու օրը չէր ասել, բայց ես ճշտել էի։ Գնացի օդանավակայան, նա շարքի միջից ինձ նկատեց։ Հայացքներով իրար հանդիպեցինք։ Կարծես ինձ հայացքով ասեր՝ դու ինչպե՞ս իմացար, թե մենք երբ ենք գալիս»։

Տղաները մեկնում են իրենց զորամաս։ «Այնտեղից անմիջապես մեկնել են Ջրական։ Նաև Վարանդայում են եղել։ Եթե մեկ բառով՝ եղել են բոլոր թեժ կետերում։ Նա ինձ ոչինչ չէր պատմում, հետո ուրիշներից եմ իմացել, որ նա տեղից տեղ է տեղափոխվել։ Ինձ միայն ասում էր՝ ինձ հանկարծ չզանգես, ես կզանգեմ։ Մի քանի վայրկյան էինք զրուցում։ Միայն ուզում էի իր ձայնը լսել, ինձ համար կարևորը դա էր»։

Հոկտեմբերի 22-ին է զոհվել Ժորան։ Զոհվելու վայրն Իշխանաձորն է։ «Միշտ երեկոյան ժամերին էր զանգում։ Վերջին զանգի ժամանակ հարցրեց՝ մա՛մ ջան, ո՞նց ես։ Բնականաբար, ինձ համար առաջնային էր իր որպիսությունն իմանալը։ Իսկ իր պատասխանը մեկն էր. «Մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ինչ էլ որ լինի, հանկարծ դուխդ չգցես, հանկարծ չկոտրվես, չնայած գիտեմ, որ կոտրվող չես»։ Եվ հեռախոսն անջատեց։ Մի քանի րոպե հետո նորից զանգեց։ Այնքան տագնապած էի, կարծես վատ զգացողություն ունենայի։ Նորից նույնը կրկնեց. «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես»։ Միայն դա է ասել։ Շատ հետո հասկացա, թե իր երկրորդ զանգն ինչի համար էր»։ Ժորան շուտ է տուն «վերադարձել»։

Շատ հետո է մայրիկը մանրամասներ իմացել պատերազմական օրերից։ «Մի օր Եռաբլուրում հանդիպեցի իր զորամասի թիկունքի պետի կնոջը։ Նա պատմեց՝ երբ Ժորան առաջին անգամ փրկվեց, էլ չպետք է գնար։ Իմացա, որ իրենց տանկին հարվածել են, ընկերը զոհվել է, այդ օրը նա փրկվել է։ Բայց ինձ ոչինչ այդ մասին չէր պատմել։ Իմացա նաև, որ իրենց հրամանատարը երկրորդ օրը զոհվել է։ Ժորաս ինչ-որ առումով պատասխանատվությունն իր ձեռքն է վերցրել, ամեն ինչ կազմակերպել է, հրահանգավորել։

Իր զոհվելու հանգամանքների մասին ևս մանրամասներ իմացա։ Պատերազմի ժամանակ չորս օրը մեկ տղաների հերթափոխ են իրականացրել։ Այդ օրերին ինչ-որ դպրոցում են եղել։ Ժորս հերթափոխից նոր է իջած եղել։ Իրենց զորամասում մի զինվոր է եղել, ով միայն մայրիկ է ունեցել, նա էլ վատառողջ է եղել։ Այդ տղան պետք է հերթափոխի բարձրանար այդ օրը։ Ժորս լսել է, որ նա ասում է՝ այնտեղ գնացողը հետ չի գալիս, եթե ես զոհվեմ, մամայիս ո՞վ է պահելու։ Բայց, բնականաբար, հերթափոխը պետք է իրականացնեին։ Ժորս այդ տղայի հետ միասին կրկին բարձրանում է հերթափոխի։ Միասին գնում են, այդ տղայի հետ էլ զոհվում է։ Ես հանդիպել եմ նրա մայրիկին, միասին սգացել ենք մեր որդիների կորուստը։ Երբեմն հարց եմ տալիս ինքս ինձ՝ եթե չգնար, ի՞նչ կլիներ հետո, իսկ գուցե նա չզոհվեր էլ։ Բայց դա իր ընտրությունն է եղել»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու անգամ ռեալ զգացել եմ իմ տղայի ներկայությունը։ Մի հզոր ուժ ինձ վերևից պահում է։ Դա Ժորաս է, մեկ էլ՝ Աստված։ Իհարկե, ուժ է տալիս նաև աղջկաս տղաս՝ մեր փոքր Ժորը։ Նա շատ նման է քեռուն։ Մյուս կողմից՝ իրավունք չունեմ աղջկաս մենակ թողնելու։ Նրա ցավն էլ է մեծ, իրենք շատ մտերիմ քույր ու եղբայր են եղել։ Ժորան ամեն վայրկյան ինձ հետ է։ Տարիներն անցնում են, բայց մոր համար ոչինչ էլ չի փոխվում»։

Հ. Գ. - Տանկիստ Ժորա Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր