Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթի» հիմնական ջատագովը: Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«ԲՐՅՈՒՍԵ՛Լ, ԱՊԱՑՈՒՑԻ՛Ր, ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՍ

Այն, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է, անառարկելի և ակնհայտ փաստ է: Միամիտ ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթի» հիմնական ջատագովը:

Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա՝

1. Նրա իրական քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում է պանթուրքական նախագծի հետ, որի թիկունքում ոչ միայն Թուրքիան է, այլև Մեծ Բրիտանիան: Այս երկու դերակատարները ԵՄ անդամ չեն, իսկ հայ հասարակությանը ճշմարտությունն ասել Փաշինյանը չի կարող: Ուստի ստեղծելով Եվրոպայի գեոպոլիտիկ միրաժը՝ նա ծխածածկում է իրականությունը:

2. «Եվրաինտեգրումը» քաղցր հեքիաթ է, որ թեժ նախընտրական փուլում հնարավոր էր հեշտությամբ վաճառել հայ ընտրողներին: Թեպետ երկար տարիներ այդ մոտեցման հիմնական դերակատարը ՔՊ-ն չէ, այլ նրա սատելիտները. Փաշինյանը գրագողական «перехват» արեց թեման իր դաշնակիցներից, որովհետև նրա կողմից սինթեզված «խաղաղություն» բլիթը լավ չէր վաճառվում: Սրանով է նաև բացատրվում այն հանգամանքը, որ նիկոլական ոչ մի սատելիտ, որ ԵՄ ինտեգրման ջատագովներ էին, խորհրդարան չմտավ:

3. Սեփական վերարտադրությունն ամեն գնով, այդ թվում՝ խիստ հակաժողովրդավարական և բռնի միջոցներով ապահովելու համար Փաշինյանը նախապես ամրացրեց իր թիկունքն Արևմուտքում՝ «свой парень» ներկայանալով և կանխավ փակելով «եվրոպական արժեքների» պահապան ինքնահռչակված կառույցների աչքերը, ականջներն ու բերանը: Դրան նպաստեց նաև հիմնական ընդդիմադիր ուժերին որպես «ռուսամետներ» ներկայացնելու՝ մինչ օրս շարունակվող օպերացիան:

Ի՞նչ պետք է արվեր իրականում, եթե Հայաստանն իրոք եվրոպական հեռանկար ունենար: Թվարկեմ ընդամենը մի քանի քայլ:

Լայնածավալ և իրական աուդիտի ենթարկել Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ-ի՝ CEPA-ի իմպլեմենտացիան, հրապարակել այդ զեկույցը, պաշտոնանկ անել այն ոլորտային պաշտոնյաներին, որոնք 75%-ից ցածր կատարողական են ապահովել:

Երկրում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել քաղաքական հիմքով առկա հետապնդումները:

Պաշտոնական Բրյուսելից իրավական կշիռ ունեցող փաստաթուղթ, օրինակ՝ Official Opinion of European Union կամ ավելի բարձր, որով ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված դատարկ օրենքը ողջունելու փոխարեն՝ հստակ ամրագրվի ԵՄ չափանիշներին համապատասխանելու դեպքում Հայաստանի անդամակցության իրատեսականությունը:

Նախապես հայտարարել, թե ԵՄ անդամության համար պարտադիր Կոպենհագենյան չափորոշիչներից նախավերջինի՝ առանձին անդամ պետությունների կողմից դրված պայմաններից (օրինակ՝ Բուլղարիայի կողմից ներկայիս պայման-խոչընդոտը Հյուսիսային Մակեդոնիային) որոնք են սպասելու, իսկ ավելի ճիշտ՝ սպառնալու Հայաստանին:

Այդ չափանիշներից վերջինը՝ ԵՄ-ի կողմից առանձին ձևակերպված պարտադիր պայմանը, Հայաստանի համար ինչպիսի՞ն է լինելու: Օրինակ՝ կարո՞ղ է դա ռուսական ռազմաբազայի հեռացումն է Հայաստանից:

Կառավարության կողմից նոր կառուցվածքում Եվրոպական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը:

Պաշտոնական Բրյուսելի կողմից Հայաստանի բարեփոխումների աջակցության համար նախատեսված միլիարդանոց գործիքի ստեղծումը՝ Մոլդովայի Growth and Resilience Facility-ի օրինակով:

Անշուշտ, այս ցանկը սպառիչ չէ և կարող է ընդլայնվել: Անկասկած, այս ամենը քաղաքական զուգակցման կարիք ունի, օրինակ՝ համապատասխան հարցով հանրաքվեի անցկացում, ԵՄ անդամության համար պաշտոնական դիմում, ԵՄ թեկնածու-անդամի կարգավիճակի շնորհում: Էլ չասեմ, որ վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունները և դրանց ավերիչ ազդեցությունը փաշինյանական լեգիտիմության վրա, ինչպես նաև հետընտրական հնարավոր որոշումներն իրենց ազդեցությունը կունենան ներկայացված ցանկի վրա:

Ու այսքանով հանդերձ՝ պաշտոնական Բրյուսելը կամ Երևանը կդիմե՞ն իմ թվարկած միջոցներին գոնե լրջության պատրանք ստեղծելու համար «եվրաինտեգրման» նարատիվի համար: Վստահ եմ՝ Ո՛Չ»,- նշել է նա:

Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով Թուրքիան ու Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմքԱդրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին հաջորդ տարի պատրաստ կլինի. Ալիև Լիբանանում համաներման օրենք է ընդունվել՝ առաջինը 1991-ից ի վեր Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջԱզատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Մեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան