Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ին
ՔԱՂԱՔԱԿԱՆԷ՞լ ինչ չապացույցներ կներկայացնեն մեղադրողները 18 արդարների գործով դատական նիստին: Մինչ այս արդեն ներկայացրել են
- Որսորդմիության անդամ հանդիսացող անձանց բնակարաններից (ոչ թաքստոցից) «հայտնաբերված» և մեղադրանքի հետ կապ չունեցող որսորդական օրինական զենքերն ու փամփուշտները,
- Պետության կողմից որպես պարգև ստացված և մեղադրանքի հետ կապ չունեցող ատրճանակ և փամփուշտներ,
- Գործով մեղադրյալ չհանդիսացող անձանց պատկանող և մեղադրանքի հետ կապ չունեցող որսորդական օրինական զենքերը:
Արդեն շատ հետաքրքիր է, թե էլ ինչ դատարան կբերեն մեղադրողները որպես չապացույց:
Անաչառ դիտորդի համար էլ է արդեն պարզ, որ 18 արդարների գործը ոչ թե ահաբեկչության և իշխանության զավթման մասին է, այլ ամբողջությամբ քաղաքական է:
Ի դեպ, հունիսի 25-ին լրանում է նաև 1 տարին, երբ 18 արդարներին առաջադրվեց մեղադրանքը` ահաբեկչության և իշխանության զավթման նախապատրաստություն:
Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



